Քաղաքական

20.01.2012 15:25


«Ոչխար է այն մարդը...», «Դուք շատ փոքր եք...», «Արդեն գողականով ես խոսում». արդի քաղաքական բանավեճ

 «Ոչխար է այն մարդը...», «Դուք շատ փոքր եք...», «Արդեն գողականով ես խոսում». արդի քաղաքական բանավեճ

ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի համատեղ ասուլիսը վերածվել է իսկական բանավեճի, որոշ դեպքերում՝ նաև լեզվակռվի։

ՀԱԿ ներկայացուցիչը, խոսելով ԱԺ գործունեությունից և մեջբերելով ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքերը, թե ԱԺ–ն խոտան է, ավելացրել է, որ խոտանն ԱԺ կողմից ընդունված Ընտրական օրենսգիրքն է։ ՀՀԿ պատգամավորը հակադարձել է.

–Ոչխար է այն մարդը, ով ինձ կասի, որ Աժ–ն խոտան է։

Այնուհետև Վ. Այվազյանը շարունակեց խոսել ընտրական համակարգերի վերաբերյալ, երբ Ֆ. Խաչատրյանն ընդհատեց նրան և նշեց, որ ՀՀԿ–ական պատգամավորը սխալ հայերենով է խոսում, և ինքը փորձում է նրան ճիշտը սովորեցնել։

Վ. Այվազյանն էլ վրդովվելով ասաց.

–Դուք շատ փոքր եք ինձ բան սովորեցնելու համար։ Թե՞ Ձեզ թվում է՝ Տորք Անգեղներ եք դարձել, գոռգոռում եք մեր վրա, գիտեք՝ վախեցող կա՞։

Հաջորդ անգամ, երբ Ֆ. Խաչատրյանն ընդհատեց Վ. Այվազյանին, վեջինս ասաց.

Ես հարգում եմ Ձեր սպիտակ մազերը, բայց թույլ մի՛ տվեք վիրավորանքների անցնել։

Շատ չի լինի՞,–հակադարձեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Մի բան էլ քիչ կլինի,–պատասխանեց Այվազյանը։

Արդեն գողականով ես խոսում–արձագանքեց մյուս բանախոսը;

Ասուլիսի կազմակերպչին մի կերպ հաջողվեց հանդարտեցնել բանախոսների կրքերը, սակայն դա երկար չտևեց։

ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իր համար տղամարդկությունն այն չէ, որ ամեն ընտրության մի կուսակցության ցուցակով գնա խորհրդարան՝ մասնավորապես ներկայացնելով ՀՀՇ–ի 1995թ. ցուցակը, որտեղ կա նաև Վարդան Այվազյանի անունը։

Վ. Այվազյանն էլ արձագանքեց, որ ինքը տղամարդավարի կարողացել է անցնել խորհրդարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը