Ֆելիքս Խաչատրյան. «Ընտրակեղծիքների գլխավոր որջը մեծամասնական ընտրակարգն է»
ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն այսօրվա ասուլիսում նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են իշխանության երեք ճյուղերը։ Նա մեծ խոտան է համարել ընտրական օրենսգիրքը։ Այն, նրա կարծիքով, մշակված է ՀՀԿ իշխանությունը պահպանելու և շարունակելու համար, որը գրված է շատ անգրագետ։
Բանախոսը հույս է հայտնել, որ ԱԺ–ում կքննարկվի 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը։
–Ընտրակեղծիքների գլխավոր որջը մեծամասնական ընտրակարգն է,–հայտարարել է նա։
Ֆ. Խաչատրյանը համոզված է, որ միայն համամասնականի ժամանակ որոշ չափով հնարավոր է խուսափել լուրջ անախորժություններից։
«Եթե միայն համամասնական ընտրակարգ լինի, ապա կուսակցությունները իրենց ցուցակում չի ընդգրկի նրանց, ովքեր ժողովրդի արյուն ծծող են»,–ընդգծել է բանախոսը։
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ նշել է, թե ինքը երկու անգամ մեծամասնականով է ընտրվել, երկու անգամ էլ համամասնական ընտրակարգով և նրա գործունեության մեջ որևէ փոփոխություն չի նկատվել։
–Այս ընտրակարգը մեր երկրի համար փոխզիջումային և ընդունելի տարբերակ է,–համոզմունք է հայտնել նա։

7or.am