Աշխարհ

20.01.2012 10:06


Իրանը կարող է հրթիռային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթագազային կետերին

Իրանը կարող է հրթիռային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթագազային կետերին

Եթե Իրանի հետ պատերազմ սկսվի, ապա Ադրբեջանի հիմնական խնդիրը կլինի իր նավթագազային հանքերը Կասպից ծովում պաշտպանելը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։ Այս մասին տեղեկացնում է «GHN»-ն։

«Բա էլ ինչի՞ համար էին գնել «S-300» համակարգերը։ Որովհետև կա վտանգ, որ եթե Իրանում պատերազմ սկսվի, այդ երկիրը կարող է հրթիռային հարվածներ հասցնել ոչ բարեկամ երկրներին։ Ինչպես նաև կարող է «Շահաբ 3» հրթիռային համակարգերով հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթագազային կետերին»,–նշել է Կորոտչենկոն։

Այս խորագրի վերջին նյութերը