Լրահոս

20.01.2012 09:56


Ֆիլմ Պուտինի մասին. ներկայացնում է «BBC»–ն

Ֆիլմ Պուտինի մասին. ներկայացնում է «BBC»–ն

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru» կայքը այսօրվանից սկսվել է ցուցադրվել «BBC»–ի կողմից նկարահանվաց 4 մասից բաղկացած  «Պուտին, Ռուսաստան և Արևմուտք» (Putin, Russia and the West) վավերագրական կինոնկարը:

Առաջին հատվածը, որը կոչվում է «Վերահսկողություն սահմանել» մեծ մասամաբ  նվիրված է Ռուսաստանի և Արևմուտքի երկրների մերձեցմանը: Ներկայացվել է 2001-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման մանրամասները, ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Քոնդոլիզա Ռայսի և Քոլին Փաուլեի արձագանքը` «Թալիբանից» եկող սպառնալիքի վերաբերյալ Պուտինի մարգարեական հայտարարությանը: Հենց այդ սպառնալիքը նպաստեց Ռուսաստանի և Արևմուտքի անսպասելի մերձեցմանը:

Ֆիլմի գլխավոր հեղինակը հեռուստալրագրող Նորմա Փերսին է, որը ծնվել է ԱՄՆ-ում, երկրար ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում:

Ֆիլմում պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը ֆիլմի հեղինակներին պատմել է, թե ինչու է Ռուսաստանը թույլ տվել ԱՄՆ-ին օգտագործել Միջին Ասիայի ռազմակայանները: Իվանովի խոսքով՝  ռուսական կողմը հույս է ունեցել, որ ամերիկացիները կոչնչացնեն ահաբեկիչների ճամբարները, իսկ գերի ընկած ահաբեկիչներին կհանձնեն Ռուսաստանին: Ֆիլմի առաջին մասի վերջը նվիրված է 2000-ի սկզբում Ռուսաստանի իշխանությունների և ռուսական բիզնեսի հարաբերություններին, մասնավորապես, Միխայիլ Խոդորկովսկու ազատազրկմանը:

Այս խորագրի վերջին նյութերը