Կարամելի Հարութը հայհոյել է և հեռացել Մարգար Օհանյանի գործով դատավարությունից
Քիչ առաջ Կենտրոն և Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը։ Դահլիճը, ինչպես և նախորդ անգամներին, մարդաշատ էր։ Դատավարությանը հետևելու եկած մարդկանց մի ստվար մաս էլ դրսում էր մնացել։ Դատավարությանը հետևելու էր եկել նաև ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանը՝ Կարամելի Հարութը։ Դատարանի կարգադրիչը նրան ևս զգուշացրել է, որ ներսում տեղ չկա, սակայն պատգամավորը սկսել է հայհոյել նրան ու հեռացել է։
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար։

7or.am