Վաշինգտոնում քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները
Լեռնային Ղարաբաղի և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման հեռանկարները Վաշինգտոնում քննարկել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ–ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունները Հարավային Կովկասի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ։
Վաշինգտոնում քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները