ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել
քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:
Այդպիսով, չկա որևէ խոչընդոտ կուսակցության վստահված անձանց, դիտորդների և կուսակցությանը հարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից ընտրական գործընթացի ամբողջ ընթացքը /ընթացքի դրվագները` ըստ անհրաժեշտության/ տեսագրելու համար:
Իշխանափոխություն` մաս 1–ին
Ներկայացնում ենք օրենսգրքի այն դրույթները, որոնք առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ապահովելու են խաղաղ և անարյուն փոփոխությունները Հայաստանում.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 6. Ընտրությունների հրապարակայնությունը
12. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության
ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված
կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները,
զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս
ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի
համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների
նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները,
զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են
լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության
գաղտնիության իրավունքը:
Հոդված 31. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի
իրավունքները, պարտականությունները և գործունեության
երաշխիքները
Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք
ունեն`
1) ներկա լինելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության
ընթացքում` նաև քվեարկության սենյակում:
2) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու
քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների
հաշվարկման գործընթացներին.
Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի` սույն
օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:
Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի դիտորդին,
զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին դուրս հանելու քվեարկության
սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի
աշխատանքներին ներկա լինելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ
կալանավորելու դեպքերի:
Հոդված 67. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու
Կարգը
Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների
ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել
քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:
Այդպիսով, չկա որևէ խոչընդոտ կուսակցության վստահված անձանց, դիտորդների և կուսակցությանը հարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից ընտրական գործընթացի ամբողջ ընթացքը /ընթացքի դրվագները` ըստ անհրաժեշտության/ տեսագրելու համար:
7or.am