«ՖԻՖԱ»–ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 45–րդ տեղում է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Նախորդ հրապարակման համեմատ՝ Հայաստանն առաջադիմել է մեկ հորիզոնականով: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am» կայքը։
Վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Հոլանդիան և Գերմանիան:
Սերբիայի հավաքականը, որի հետ Հայաստանը փետրվարին պետք է ընկերական խաղ անցկացնի Կիպրոսում, 27-րդ տեղում է, իսկ Կանադան, որը ևս փետրվարին լինելու է Հայաստանի մրցակիցը, գտնվում է 74-րդ տեղում:
«ՖԻՖԱ»–ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 45–րդ տեղում է
7or.am