Սերժ Սարգսյանի բոլոր ջանքերը ընդդեմ ԲՀԿ-ի ամբողջովին տապալվեցին
Եվ այսպես, Բաղրամյան 26-ի բոլոր ջանքերը ԲՀԿ-ին հնազանդեցնելու վերաբերյալ` ռազմավարական տեսանկյունից ամբողջովին տապալվեցին: Այս տարվա սկզբում լրատվամիջոցներին մեկին տված իր հարցազրույցում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հաստատեց այն տեղեկատվությունը, որ ՀՀԿ-ն միայնակ է մասնակցելու գալիք ԱԺ ընտրություններին:
Իսկ օրեր առաջ, մեկ այլ, այս անգամ ՀՀԿ-ի շտաբին մոտ կանգնած մի աղբյուր նույնպես հաստատեց, Նիկոյանի խոսքերը` ավելացնելով. «Պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ՀՀԿ-ի քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է` այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա»,- ցիտատի վերջ:
Հասկանալի է, որ նման «կացնային» ձևակերպումները ոչ մի կապ չունեն ոչ իրականության, ոչ էլ արդյունավետ PR հայտարարությունների հետ:
Ինչո՞վ էր պայմանավորված նման ոչ ադեկվատ հայտարարությունը:
Շատերը կարծում են, այս ամենն արդյունք է նրան, որ Բաղրամյան 26-ը այդպես էլ չկարողացավ պայմանավորվածության գալ ԲՀԿ-ի հետ մեծամասնական ընտրատեղամասերում իրար դեմ չպայքարելու վերաբերյալ:
Սակայն իրականությունն ավելի խորքային դիտարկելիս կարելի է եզրահանգման գալ, որ Բաղրամյան 26-ին այդպես էլ չհաջողվեց սանձել ԲՀԿ-ին, թեև դրա համար մեծ ջանքեր թափեցին:
Իսկ ընդհանրապես Սերժ Սարգսյանի պայքարը ընդդեմ ԲՀԿ-ի վերջին մեկ տարվա ընթացքում կարելի է մի քանի փուլերի բաժանել:
Փուլ առաջին` 2011 թ. փետրվար – հոկտեմբեր
2008 -2011 թթ Տիգրան Սարգսյանի բարեշրջումների արդյունքում Սերժ Սարգսյանը կորցրեց իր լեգիտիմությունը ոչ միայն հասարակության մեջ, այլ նաև պետական կառավարման համակարգում, որի արդյունքում մեծ տեմպերով սկսեց աճել ԲՀԿ-ի վարկանիշը:
Այն ժամանակ Ծառուկյանի այն թեզը, որ ԲՀԿ-ն պետք է ձգտի ընտրություններում հավաքել 50 % +1 ձայն, լուրջ վտանգ էր առաջացրել Սերժ Սարգսյանի դիրքերի համար` նույնիսկ իշխող վերնախավում: Եվ ահա հենց այդ ժամանակաշրջանում էլ գործող նախագահը փորձեց սանձել ԲՀԿ-ին: Դրա համար հորինեց «կոալիցիոն հուշագիր» անունով մի փաստաթուղթ, որի տակ գործող նախագահը կարողացավ պարտադրել ԲՀԿ-ին այն բանից հետո, երբ «գաղտնի համաձայնագիր» ձեռք բերեց ՀԱԿ-ի հետ, ընդդեմ ԲՀԿ-ի: Այդ «գաղտնի համաձայնագրի» համաձայն ՀԱԿ-ը, Դավիթ Շահնազարյանի դեմքով, իր ասուլիսում հրապարակավ փաստացի աջակցեց Սերժ Սարգսյանին` նշելով. «ՎերջինզարգացումներիարդյունքումէապեսփոխվելէՀայաստանիներքաղաքականներկապնակը: ՌոբերտՔոչարյաննիրենբնորոշգործելակերպովփորձելովմնալստվերում` ԲՀԿ-իօգնությամբփորձում է ապակայունացնելՀՀներքաղաքականիրավիճակը: Նրանհաջողվելէարդենիսկորոշակիանկայունությունմտցնելիշխողկոալիցիայումեւներիշխանականշրջանակներում...»,- նշում էր Շահնազարյանը իրասուլիսում եւ շարունակում. «ՀՀԿ-ն`ՍերժՍարգսյանիգլխավորությամբ, ունենալովԱրեւմուտքիաջակցությունը, փորձումէպահպանելիրդիրքերը, իսկՌոբերտՔոչարյանըչունիԿրեմլիաջակցությունը»,- գործող նախագահին ռեւերանս անելով վերջացրեց իր միտքը Դավիթ Շահնազարյանը:
Եվ հենց այդ ժամանակվանից էլ սկսվեց ՀԱԿ- իշխանություններ «երկխոսությունը», որի հիմնական վեկտորը ուղղված էր ընդդեմ ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի:
Այսպիսով, «երկխոսության» միջոցով Սերժ Սարգսյանը լուծեց մի շարք մարտավարական խնդիրներ.
ա/ Թուլացրեց ԲՀԿ-ի դիրքերը հասարակության մեջ և իշխող վերնախավում:
բ/ ՀԱԿ-ի հետ հարաբերություններ հաստատելով` թուլացրեց 2011-ի գարնանային բողոքի ակցիաները:
գ/ Պառակտեց ՀԱԿ-ի վերնախավին` փորձելով «երկխոսության ռեժիմ» հաստատել ոչ միայն Լևոն Տեր – Պետրոսյանի, այլ նաև առանձին այլ ՀԱԿ –ի շրջանակների հետ:
Պետք է նշել, որ թե իշխանությունները և թե ՀԱԿ-ը մարտավարականհաջողություններ գրանցեցին, սակայն ռազմավարական իմաստով այս երկու կողմն էլ քաղաքական ինֆլյացիայի ենթարկվեցին, որի արդյունքում, «սուրբ տեղը դատարկ չի մնում» սկզբունքի համաձայն, կրկին ԲՀԿ-նվերականգնեց իր «հին դիրքերը»:
Այսպիսով, արձանագրենք, որ ԲՀԿ-ի վարկանիշը կրկին վերականգնվեց, որովհետև ՀԱԿ- Բաղրամյան 26 «երկխոսությունը» ավարտվեց առանց առարկայական քաղաքական արդյունքի:
Փուլ երկրորդ` 2011թ. հոկտեմբեր - նոյեմբեր
2001-ի ՀԱԿ-ի աշնանային շուրջօրյա հանրահավաքները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի պոտենցիալը զգալիորեն նվազել է, իսկ իշխանության վերաբերմունքը վերջինիս նկատմամբ` զգալիորեն կոշտացել:
Թվում էր, թե ՀԱԿ-ի խնդիրը լուծելուց հետո Սերժ Սարգսյանը հեշտությամբ կլուծի նաև ԲՀԿ-ի հարցը: Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ», և Ծառուկյանը հանդես եկավ իր հայտնի հարցազրույցով, որով նշմարեց իր դիրքային առավելությունը` թե ՀԱԿ-ի և թե Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն, իր այդ քայլով Ծառուկյանը իրեն վերապահեց ՀԱԿ- Բաղրամյան 26 հարաբերություններում յուրօրինակ «ջոկերի դեր», ինչը գոհունակությամբ ընդունվեց ՀԱԿ-ի առաջնորդի կողմից և միաժամանակշփոթության մեջ գցեց Բաղրամյան 26-ի ղեկավարին:
Այս փուլում ևս ԲՀԿ- Բաղրամյան 26 հարաբերություններում դիրքային առավելություններ կրկին ստացավ ԲՀԿ-ն:
Փուլ երրորդ` 2011թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 15-ը
Սկսած 2011 թ. նոյեմբերի 25-ից իշխանությունները փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի «երկխոսությունից» ինֆլյացիայի ենթարկված և պառակտված ՀԱԿ-ը այլևս չկարողանա վերականգնվել:
Այդ օրը` ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, իշխանությունները ունեին օպերատիվ ինֆորմացիա, որ ՀԱԿ-ի առաջնորդը պատրաստվում է «երկխոսության» առաջարկով հանդես գալ, այս անգամ արդեն, ԲՀԿ-ի հետ: Այս ամենը թույլ չտալու համար Բաղրամյան 26-ը ընդդիմադիր թերթերից մեկում «լուր» քցեց, թե իբր ՀՀԿ- ԲՀԿ միասնական ցուցակի շուրջ որոշումը արդեն ընդունված է: Սույն լուրը միանգամից հղումով արտատպեցին իշխանությանը մոտ կանգնած երկու խոշորագույն կայքեր: Իր հերթին, նույն օրը, ընդդիմադիր կոչվող կայքերից մեկի վերլուծաբանները արդեն «վերլուծում էին», «որպես իբր կայացած փաստ», թե ինչպես Բաղրամյան 26-ը կարողացավ պարտադրել ԲՀԿ-ին «միասնական ցուցակը»:
Այս ամբողջ «թատրոնը» իշխանություններին անհրաժեշտ էր, որպեսզի Տեր- Պետրոսյանը իր նոյեմբերի 25-ի հանրահայտ ելույթում չշոշափեր ԲՀԿ-ի թեման:
Սակայն Տեր – Պետրոսյանը, ի պատիվ իրեն, այս անգամ իշխանությունների այս «խայծը կուլ չտվեց» և հայտարարեց, որ չի հավատում, որ ԲՀԿ-ն կհամաձայնվի «միասնական ցուցակին» և հանդես եկավ իր հանրահայտ «քաղաքական վերլուծությամբ»:
Չկարողանալով կանխել Տեր – Պետրոսյանի ելույթում «ԲՀԿ-ի հատվածը»` այս անգամ իշխանությունները ստիպված աշխատացրեցին իրենց վերջին զինանոցներից մեկը` խաղի մեջ մտցնելով ՀԱԿ-ում գտնվող իրենց թաքնված «ականներին», որոնք իրենց «անհամաձայնությամբ» պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորեին ՀԱԿ-ի շուրջ, որպեսզի Տեր- Պետրոսյանը իր «նոր մոտեցումներով»` ԲՀԿ-ի վերաբերյալ, միայնակ մնար:
Այս հարցում Տեր- Պետրոսյանի վրա հարձակումները կազմակերպվեցին ոչ միայն ՀԱԿ-ի ներսից, այլ նաև ՀԱԿ-ից դուրս եկած հատվածի կողմից /որոնք այսօր անվանվում են «Ազատ դեմոկրատներ»/: Ի դեպ նշեք, որ մինչ ՀԱԿ-ի առաջնորդի ելույթը, վերջին այս շրջանակների կողմից «որևէ ծպտուն դուրս չէր գալիս» հասարակությանը հուզող որևէ խնդրի շուրջ:
Այս սպեցօպերացիաների միջոցով Բաղրամյան 26-ին հաջողվեց պառակտված վիճակ ստեղծել Տեր – Պետրոսյանի շուրջ` վերջինիս ԲՀԿ-ի մասով պահելով «թակարդի մեջ»:
Այս փուլում էլ, թեև Բաղրամյան 26-ին հաջողվեց էլ ավելի տրոհել Տեր – Պետրոսյանի շրջապատը, սակայնչկարողացավ լրջորեն ազդել ԲՀԿ-ի վրա:
Փուլ չորրորդ` 2011 թ. դեկտեմբերի 15-ից 30-ը
Այս փուլում իշխանությունները պատրաստվում էին լայնամասշտաբ PR հարձակումներ սկսել ԲՀԿ-ի դեմ, որպես «կլանաօլիգարխիկ համակարգի բաստիոնի», սակայն, թարսի պես, շատ անհարմար պահին ՀՅԴ-ն և Ժառանգությունը հանդես եկան նոր առաջարկով` վերացնել 41 մեծամասնական ընտրատարածքները և անցնել 100 %-անոց համամասնական ընտրակարգի, ինչը զգալի հարված կլիներ կլանաօլիգարխիկ կառավարման համակարգին, քանզի հենց այս մեծամասնական ընտրատարածքների խողովակով են հիմնականում ԱԺ անցնում վերը նշված կլանաօլիգարխիկ շրջանակները: Սույն առաջարկությունը ողջունեցին ՀԱԿ-ը և մյուս քաղաքական ուժերը, մինչդեռ միակ կենտրոնը, որ մերժեց այդ առաջարկը, դա ... Բաղրամյան 26-ն էր:
Փաստորեն, այստեղ էլ Սերժ և Տիգրան Սարգսյանների «բարեկիրթ դեմքերը» պատռվեցին: Արդեն նույնիսկ դպրոցականներին էլ պարզ դարձավ, որ «կլանաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարի» շղարշը այս «զույգը» բացառապես օգտագործում է ԲՀԿ-ի դեմ: Եվ այս փուլում էլ իշխանությունների` «օլիգարխիայի դեմ պայքարի» փուչիկը ամբողջովին պայթեց, և պարզվեց, որ Սերժ և Տիգրան Սարգսյանները Լիսկայից ոչնչով չեն տարբերվում, պարզապես վերջինս ավելի անկեղծ է իր պատկերացումներով և գործողություններով, քան` վերը նշված զույգը:
Ամփոփելով Բաղրամյան 26 – ԲՀԿ հակամարտության այս ողջ ժամանակահատվածը` կարելի է հաստատորեն պնդել, որ Սերժ Սարգսյանին ոչ միայն չհաջողվեց հնազանդեցնել ԲՀԿ-ին, այլև փաստացի իր այս քայլով գործող նախագահը ակամայից «կոփեց, ամրապնդեց» ԲՀԿ-ին և վերջինս դարձավ համակարգային ինքնաբավ լրջագույն բևեռ: Եվ եթե Ծառուկյանին հաջողվի վերափոխել նաև ԲՀԿ-ի վերնախավը` լուրջ քաղաքական դիմագիծ ձևավորելով, ապա անկասկած գալիք ընտրություններին ԲՀԿ-ն կարող է հանդես գալ կենտրոնական ուժերի դիրքերից` իր շուրջ համախմբելով մյուս ազդեցիկ քաղաքական ուժերին` ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, Ժառանգությանը և ՀՀԿ-ի առողջ հատվածին:
Սերժ Սարգսյանի բոլոր ջանքերը ընդդեմ ԲՀԿ-ի ամբողջովին տապալվեցին
Եվ այսպես, Բաղրամյան 26-ի բոլոր ջանքերը ԲՀԿ-ին հնազանդեցնելու վերաբերյալ` ռազմավարական տեսանկյունից ամբողջովին տապալվեցին: Այս տարվա սկզբում լրատվամիջոցներին մեկին տված իր հարցազրույցում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հաստատեց այն տեղեկատվությունը, որ ՀՀԿ-ն միայնակ է մասնակցելու գալիք ԱԺ ընտրություններին:
Իսկ օրեր առաջ, մեկ այլ, այս անգամ ՀՀԿ-ի շտաբին մոտ կանգնած մի աղբյուր նույնպես հաստատեց, Նիկոյանի խոսքերը` ավելացնելով. «Պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ՀՀԿ-ի քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է` այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա»,- ցիտատի վերջ:
Հասկանալի է, որ նման «կացնային» ձևակերպումները ոչ մի կապ չունեն ոչ իրականության, ոչ էլ արդյունավետ PR հայտարարությունների հետ:
Ինչո՞վ էր պայմանավորված նման ոչ ադեկվատ հայտարարությունը:
Շատերը կարծում են, այս ամենն արդյունք է նրան, որ Բաղրամյան 26-ը այդպես էլ չկարողացավ պայմանավորվածության գալ ԲՀԿ-ի հետ մեծամասնական ընտրատեղամասերում իրար դեմ չպայքարելու վերաբերյալ:
Սակայն իրականությունն ավելի խորքային դիտարկելիս կարելի է եզրահանգման գալ, որ Բաղրամյան 26-ին այդպես էլ չհաջողվեց սանձել ԲՀԿ-ին, թեև դրա համար մեծ ջանքեր թափեցին:
Իսկ ընդհանրապես Սերժ Սարգսյանի պայքարը ընդդեմ ԲՀԿ-ի վերջին մեկ տարվա ընթացքում կարելի է մի քանի փուլերի բաժանել:
Փուլ առաջին` 2011 թ. փետրվար – հոկտեմբեր
2008 -2011 թթ Տիգրան Սարգսյանի բարեշրջումների արդյունքում Սերժ Սարգսյանը կորցրեց իր լեգիտիմությունը ոչ միայն հասարակության մեջ, այլ նաև պետական կառավարման համակարգում, որի արդյունքում մեծ տեմպերով սկսեց աճել ԲՀԿ-ի վարկանիշը:
Այն ժամանակ Ծառուկյանի այն թեզը, որ ԲՀԿ-ն պետք է ձգտի ընտրություններում հավաքել 50 % +1 ձայն, լուրջ վտանգ էր առաջացրել Սերժ Սարգսյանի դիրքերի համար` նույնիսկ իշխող վերնախավում: Եվ ահա հենց այդ ժամանակաշրջանում էլ գործող նախագահը փորձեց սանձել ԲՀԿ-ին: Դրա համար հորինեց «կոալիցիոն հուշագիր» անունով մի փաստաթուղթ, որի տակ գործող նախագահը կարողացավ պարտադրել ԲՀԿ-ին այն բանից հետո, երբ «գաղտնի համաձայնագիր» ձեռք բերեց ՀԱԿ-ի հետ, ընդդեմ ԲՀԿ-ի: Այդ «գաղտնի համաձայնագրի» համաձայն ՀԱԿ-ը, Դավիթ Շահնազարյանի դեմքով, իր ասուլիսում հրապարակավ փաստացի աջակցեց Սերժ Սարգսյանին` նշելով. «Վերջին զարգացումների արդյունքում էապես փոխվել է Հայաստանի ներքաղաքական ներկապնակը: Ռոբերտ Քոչարյանն իրեն բնորոշ գործելակերպովփորձելով մնալ ստվերում` ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել ՀՀ ներքաղաքականիրավիճակը: Նրան հաջողվել է արդեն իսկ որոշակի անկայունություն մտցնել իշխող կոալիցիայում եւներիշխանական շրջանակներում...»,- նշում էր Շահնազարյանը իր ասուլիսում եւ շարունակում. «ՀՀԿ-ն`Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արեւմուտքի աջակցությունը, փորձում է պահպանելիր դիրքերը, իսկ Ռոբերտ Քոչարյանը չունի Կրեմլի աջակցությունը»,- գործող նախագահին ռեւերանս անելով վերջացրեց իր միտքը Դավիթ Շահնազարյանը:
Եվ հենց այդ ժամանակվանից էլ սկսվեց ՀԱԿ- իշխանություններ «երկխոսությունը», որի հիմնական վեկտորը ուղղված էր ընդդեմ ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի:
Այսպիսով, «երկխոսության» միջոցով Սերժ Սարգսյանը լուծեց մի շարք մարտավարական խնդիրներ.
ա/ Թուլացրեց ԲՀԿ-ի դիրքերը հասարակության մեջ և իշխող վերնախավում:
բ/ ՀԱԿ-ի հետ հարաբերություններ հաստատելով` թուլացրեց 2011-ի գարնանային բողոքի ակցիաները:
գ/ Պառակտեց ՀԱԿ-ի վերնախավին` փորձելով «երկխոսության ռեժիմ» հաստատել ոչ միայն Լևոն Տեր – Պետրոսյանի, այլ նաև առանձին այլ ՀԱԿ –ի շրջանակների հետ:
Ի՞նչ խնդիր լուծեց իր համար ՀԱԿ-ը
ա/ Ազատվեցին քաղբանտարկյալները
բ/ ՀԱԿ-ը կարողացավ ազատորեն ցույցեր անցկացնել Ազատության հրապարակում:
Պետք է նշել, որ թե իշխանությունները և թե ՀԱԿ-ը մարտավարական հաջողություններ գրանցեցին, սակայն ռազմավարական իմաստով այս երկու կողմն էլ քաղաքական ինֆլյացիայի ենթարկվեցին, որի արդյունքում, «սուրբ տեղը դատարկ չի մնում» սկզբունքի համաձայն, կրկին ԲՀԿ-ն վերականգնեց իր «հին դիրքերը»:
Այսպիսով, արձանագրենք, որ ԲՀԿ-ի վարկանիշը կրկին վերականգնվեց, որովհետև ՀԱԿ- Բաղրամյան 26 «երկխոսությունը» ավարտվեց առանց առարկայական քաղաքական արդյունքի:
Փուլ երկրորդ` 2011թ. հոկտեմբեր - նոյեմբեր
2001-ի ՀԱԿ-ի աշնանային շուրջօրյա հանրահավաքները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի պոտենցիալը զգալիորեն նվազել է, իսկ իշխանության վերաբերմունքը վերջինիս նկատմամբ` զգալիորեն կոշտացել:
Թվում էր, թե ՀԱԿ-ի խնդիրը լուծելուց հետո Սերժ Սարգսյանը հեշտությամբ կլուծի նաև ԲՀԿ-ի հարցը: Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ», և Ծառուկյանը հանդես եկավ իր հայտնի հարցազրույցով, որով նշմարեց իր դիրքային առավելությունը` թե ՀԱԿ-ի և թե Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն, իր այդ քայլով Ծառուկյանը իրեն վերապահեց ՀԱԿ- Բաղրամյան 26 հարաբերություններում յուրօրինակ «ջոկերի դեր», ինչը գոհունակությամբ ընդունվեց ՀԱԿ-ի առաջնորդի կողմից և միաժամանակշփոթության մեջ գցեց Բաղրամյան 26-ի ղեկավարին:
Այս փուլում ևս ԲՀԿ- Բաղրամյան 26 հարաբերություններում դիրքային առավելություններ կրկին ստացավ ԲՀԿ-ն:
Փուլ երրորդ` 2011թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 15-ը
Սկսած 2011 թ. նոյեմբերի 25-ից իշխանությունները փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի «երկխոսությունից» ինֆլյացիայի ենթարկված և պառակտված ՀԱԿ-ը այլևս չկարողանա վերականգնվել:
Այդ օրը` ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, իշխանությունները ունեին օպերատիվ ինֆորմացիա, որ ՀԱԿ-ի առաջնորդը պատրաստվում է «երկխոսության» առաջարկով հանդես գալ, այս անգամ արդեն, ԲՀԿ-ի հետ: Այս ամենը թույլ չտալու համար Բաղրամյան 26-ը ընդդիմադիր թերթերից մեկում «լուր» քցեց, թե իբր ՀՀԿ- ԲՀԿ միասնական ցուցակի շուրջ որոշումը արդեն ընդունված է: Սույն լուրը միանգամից հղումով արտատպեցին իշխանությանը մոտ կանգնած երկու խոշորագույն կայքեր: Իր հերթին, նույն օրը, ընդդիմադիր կոչվող կայքերից մեկի վերլուծաբանները արդեն «վերլուծում էին», «որպես իբր կայացած փաստ», թե ինչպես Բաղրամյան 26-ը կարողացավ պարտադրել ԲՀԿ-ին «միասնական ցուցակը»:
Այս ամբողջ «թատրոնը» իշխանություններին անհրաժեշտ էր, որպեսզի Տեր- Պետրոսյանը իր նոյեմբերի 25-ի հանրահայտ ելույթում չշոշափեր ԲՀԿ-ի թեման:
Սակայն Տեր – Պետրոսյանը, ի պատիվ իրեն, այս անգամ իշխանությունների այս «խայծը կուլ չտվեց» և հայտարարեց, որ չի հավատում, որ ԲՀԿ-ն կհամաձայնվի «միասնական ցուցակին» և հանդես եկավ իր հանրահայտ «քաղաքական վերլուծությամբ»:
Չկարողանալով կանխել Տեր – Պետրոսյանի ելույթում «ԲՀԿ-ի հատվածը»` այս անգամ իշխանությունները ստիպված աշխատացրեցին իրենց վերջին զինանոցներից մեկը` խաղի մեջ մտցնելով ՀԱԿ-ում գտնվող իրենց թաքնված «ականներին», որոնք իրենց «անհամաձայնությամբ» պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորեին ՀԱԿ-ի շուրջ, որպեսզի Տեր- Պետրոսյանը իր «նոր մոտեցումներով»` ԲՀԿ-ի վերաբերյալ, միայնակ մնար:
Այս հարցում Տեր- Պետրոսյանի վրա հարձակումները կազմակերպվեցին ոչ միայն ՀԱԿ-ի ներսից, այլ նաև ՀԱԿ-ից դուրս եկած հատվածի կողմից /որոնք այսօր անվանվում են «Ազատ դեմոկրատներ»/: Ի դեպ նշեք, որ մինչ ՀԱԿ-ի առաջնորդի ելույթը, վերջին այս շրջանակների կողմից «որևէ ծպտուն դուրս չէր գալիս» հասարակությանը հուզող որևէ խնդրի շուրջ:
Այս սպեցօպերացիաների միջոցով Բաղրամյան 26-ին հաջողվեց պառակտված վիճակ ստեղծել Տեր – Պետրոսյանի շուրջ` վերջինիս ԲՀԿ-ի մասով պահելով «թակարդի մեջ»:
Այս փուլում էլ, թեև Բաղրամյան 26-ին հաջողվեց էլ ավելի տրոհել Տեր – Պետրոսյանի շրջապատը, սակայնչկարողացավ լրջորեն ազդել ԲՀԿ-ի վրա:
Փուլ չորրորդ` 2011 թ. դեկտեմբերի 15-ից 30-ը
Այս փուլում իշխանությունները պատրաստվում էին լայնամասշտաբ PR հարձակումներ սկսել ԲՀԿ-ի դեմ, որպես «կլանաօլիգարխիկ համակարգի բաստիոնի», սակայն, թարսի պես, շատ անհարմար պահին ՀՅԴ-ն և Ժառանգությունը հանդես եկան նոր առաջարկով` վերացնել 41 մեծամասնական ընտրատարածքները և անցնել 100 %-անոց համամասնական ընտրակարգի, ինչը զգալի հարված կլիներ կլանաօլիգարխիկ կառավարման համակարգին, քանզի հենց այս մեծամասնական ընտրատարածքների խողովակով են հիմնականում ԱԺ անցնում վերը նշված կլանաօլիգարխիկ շրջանակները: Սույն առաջարկությունը ողջունեցին ՀԱԿ-ը և մյուս քաղաքական ուժերը, մինչդեռ միակ կենտրոնը, որ մերժեց այդ առաջարկը, դա ... Բաղրամյան 26-ն էր:
Փաստորեն, այստեղ էլ Սերժ և Տիգրան Սարգսյանների «բարեկիրթ դեմքերը» պատռվեցին: Արդեն նույնիսկ դպրոցականներին էլ պարզ դարձավ, որ «կլանաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարի» շղարշը այս «զույգը» բացառապես օգտագործում է ԲՀԿ-ի դեմ: Եվ այս փուլում էլ իշխանությունների` «օլիգարխիայի դեմ պայքարի» փուչիկը ամբողջովին պայթեց, և պարզվեց, որ Սերժ և Տիգրան Սարգսյանները Լիսկայից ոչնչով չեն տարբերվում, պարզապես վերջինս ավելի անկեղծ է իր պատկերացումներով և գործողություններով, քան` վերը նշված զույգը:
Ամփոփելով Բաղրամյան 26 – ԲՀԿ հակամարտության այս ողջ ժամանակահատվածը` կարելի է հաստատորեն պնդել, որ Սերժ Սարգսյանին ոչ միայն չհաջողվեց հնազանդեցնել ԲՀԿ-ին, այլև փաստացի իր այս քայլով գործող նախագահը ակամայից «կոփեց, ամրապնդեց» ԲՀԿ-ին և վերջինս դարձավ համակարգային ինքնաբավ լրջագույն բևեռ: Եվ եթե Ծառուկյանին հաջողվի վերափոխել նաև ԲՀԿ-ի վերնախավը` լուրջ քաղաքական դիմագիծ ձևավորելով, ապա անկասկած գալիք ընտրություններին ԲՀԿ-ն կարող է հանդես գալ կենտրոնական ուժերի դիրքերից` իր շուրջ համախմբելով մյուս ազդեցիկ քաղաքական ուժերին` ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, Ժառանգությանը և ՀՀԿ-ի առողջ հատվածին:
Արտակ Հակոբյան
zham.am