Լրահոս

08.05.2009 15:39


Վահագն Հարությունյան. «Նախաքննական մարմինը ո՛չ փաստահավաք խմբի, ո՛չ հանձնաժողովի գործունեությանը գնահատական չի տալիս»

Մարտի 1- դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի առարկությունների քննարկումն էր՝ փաստահավաք խմբի կողմից Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ։

-Փաստահավաք խմբի կողմից կազմված այս փաստաթղթի շատ դրույթների հետ նախաքննական մարմինը մեղմ ասած, համաձայն չէ։ Գտնում ենք, որ փաստաթղթում ոչ ամբողջությամբ է ներկայացված այն, ինչ փաստահավաք խումբը ձեռք է բերել իր ուսումնասիրությունների արդյունքում,- հայտարարել է Վահագն Հարությունյանը։ Նա  նշել է, թե կա կարծիք, որ նախաքննական մարմինը չընդունելով առարկությունները, փորձում է ինչ-որ բան թաքցնել կամ կոծկել։

-Նախաքննական մարմինը ո՛չ փաստահավաք խմբի, ո՛չ հանձնաժողովի գործունեությանը գնահատական չի տալիս։ Միայն հիմար մարդը կարող է հայտարարել, որ ինքը  անթերի է, բայց դա չի նշանակում, որ թեկուզ տեխնիկական վրիպակ կամ որևէ մեկի պարտականությունների ոչ պատշաճ կատարումը կարելի է որակել որպես դիտավորություն,-ասել է Վ. Հարությունյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը