Լրահոս

08.05.2009 15:33


ՀԱԿ–ը և ԲՀԿ–ն չեն մասնակցել քննարկմանը

ՀԱԿ–ը և ԲՀԿ–ն չեն  մասնակցել քննարկմանը

Մամուլի ազգային ակումբը ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ 2009թ. մայիս ամսվա ընթացքում իրականացնում է հասարակական-քաղաքական քննարկումների շարք՝ «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» խորագրով։ Առաջին քննարկումը՝ «Կուսակցությունների դերը Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման և վերահսկման գործում» թեմայով տեղի է ունեցել այսօր, որտեղ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են, թե ինչպե՞ս են կուսակցությունները պատրաստվում մայիսի 31-ի ընտրություններին և ի՞նչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել ընտրությունների օրինականության պահպանման և վերահսկման համար։

Քննարկմանը ներկա էին Կարեն Ավագյանը (ՀՀԿ), Մարատ Գրիգորյանը (ՀՅԴ), Գրիգորի Վահանյանը (ՕԵԿ), Ստեփան Սաֆարյանը (Ժառանգություն), Հրաչ Վարդապետյանը (ԺԿ) և Հրաչ Սարգսյանը (Նոր Ժամանակներ)։ Հանդիպմանը հրավիրված էր նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, ով, սակայն, այդպես էլ  չեկավ, ինչին ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն արձագանքեց, թե շատ կցանկանար, որ ՀԱԿ ներկայացուցիչները ևս ներկա գտնվեին և ոչ թե «հանդես գային միայն դատավորի կարգավիճակով»։

Քննարկմանը ներկա չէր նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը։ ԲՀԿ-ից պարզաբանել են, որ իրենք ընտրությունների ընթացքում նմանատիպ միջոցառումներին չեն մասնակցելու։

Այս խորագրի վերջին նյութերը