Արմեն Մարտիրոսյանը դուրս կգա «Նիգ–Ապարանից», եթե...
«Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն, «Նիգ–Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ ՎրեժՄարկոսյանը հայտարարել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին թիվ14 ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը։
«Նիգ–Ապարան» հայրենակցական միության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «7օր»–ին տված հարցազրույցում ասել է, թե Վրեժ Մարկոսյանը կարող է ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել զուտ որպես ՀՀ քաղաքացի, իսկ «Նիգ–Ապարանը»՝ որպես հայրենակցական միություն, իրավունք չունի խառնվելու կուսակցական, քաղաքական գործերին։
–Քաղաքական որևէ գործունեության չպե՛տք է խառնվի «Նիգ–Ապարանը», որովհետև այն հայրենակցական միություն է, և այնտեղ քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող անձինք կան։ Ըստ կանոնադրության՝ դա բացառապե՛ս հայրենակցական միություն է, որը պետք է Ապարանի տարածաշրջանի հետ կապված խնդիրներ լուծի,–ասել է Ա. Մարտիրոսյանը,–իսկ եթե «Նիգ–Ապարանը» խառնվի քաղաքականությանը, ես՝ որպես այդ հայրենակցական միության անդամ, դուրս կգամ այնտեղից, որովհետև ես նրան անդամակցում եմ որպես հայրենակցական միության և ոչ թե որպես քաղաքական ուժի։
Արմեն Մարտիրոսյանը դուրս կգա «Նիգ–Ապարանից», եթե...
«Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն, «Նիգ–Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Վրեժ Մարկոսյանը հայտարարել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին թիվ 14 ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը։

7or.am