Կարծիք

17.01.2012 12:15


Հեռացի՛ր

Հեռացի՛ր

Փոքր ես եղել, իմ հայ ժողովուրդ,

Աղբյուր ես եղել և ոչ թե հեղեղ:

Պարույր Սևակ

Հիրավի, նայելով մեր ազգի Մեծերին` Վիկտոր Համբարձումյան, Շառլ Ազնավուր, Արամ Խաչատուրյան, Տիգրան Պետրոսյան ու շատ-շատերին, մեջդ հպարտանում ես, որ ծնվել ես որպես Հայ,  որպես Ավետարանական Արարատի շուրջը հազարամյակներ ապրած շինարար մի ժողովրդի զավակ:

Բայց ափսոս` դարեդար մեր հողերը տարբեր քոչվոր ցեղերի լծի տակ մնացին, ու ապրեցինք մենք իրենց հետ. մեր արյունը խառնվեց իրենց արյանը, փոխվեց մեր մաշկի գույնը, աչքի գույնն ու ձևը, քթի կառուցվածքը և այլն: Հայ շինարարից ու հերոսից խուժան ու դավաճան ծնվեցին (կախված է, թե ծնվելիս որ գենը հաղթեց` Հայի՞նը, թե՞ քոչվոր-բարբարոսինը): Մեր ժողովուրդը դարերի ընթացքում փոխվեց, բայց Հայը չփոխվեց: Այդ Հայն է մտահոգ ազգիս արժանապատիվ ապրելուն, այդ Հայն է զենքը ձեռքին` իր կյանքի գնով մեր թշնամիների դեմ պատերազմի գնացել, այդ Հայն է իր զավակներին տվել հանուն մեր երկրի փրկության, այլ ոչ թե՝ քոչվոր-բարբարոս ցեղերի սերնդից որևէ մեկը (կախված է, թե ծնվելիս որ գենը հաղթեց` Հայի՞նը, թե՞ քոչվոր-բարբարոսինը), ով թալանով է զբաղված մեր հողի վրա, ով իր քայլերով նվաստացնում է յուրաքանչյուր Հայիս արժանապատվությունը ու կատարում է իր պապերի չիրականացված գործը՝ տեսնել Հայաստանը հայաթափված:

-Ա՛յ ողորմելիներ,-կասեր միշտ արթուն  Հայ Վրիժառուն,- ջնջեք անձնագրերում ձեր ազգությունը որպես ՀԱՅ: Դուք Հայ չեք, այլապես չէիք հանդուրժի, որ Հայը ապրեր ոչ արժանապատիվ ձևով, թալանված ու գաղթած, վիրավորված ու վտանգված:

Ու իմացեք՝ Հայը չպետք է ապրի շվայտ ու աշխարհիկ կյանքով, մյուս հային շահագործելու, թալանելու, սեփականությունը ձեռքից գողանալու, նվաստացնելու գնով:

Ով չի հասկանում, խորհուրդ ունեմ ես նրան.

-Հեռացի՛ր: Մի մտիր ՀԱՅ ժողովրդի անեծքի տակ:

Շավարշ Շահբազյան

Այս խորագրի վերջին նյութերը