Սաբինա Ֆրայզերը հայ–թուրքական արձանագրությունների և ԼՂ հակամարտության մասին
Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների փակուղի մտնելու մասին հարցին Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի նախագահ Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է.
–Արձանագրություններն իրոք շատ ընդդիմադիրներ ունեն ինչպես հայ և թուրք ընդդիմությունում, այնպես էլ հասարակական կառույցների շրջանում: Բայց ևս մեկ կարևորագույն խոչընդոտ կա` Ադրբեջանը: Բաքվում համոզված են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան հակամարտության պատճառով և չի բացի այն, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից չի հանել իր զորքերը: Հայաստանի հետ բանակցություններ սկսելով` Թուրքիան կարծում էր, որ կարող է դրանք վարել առանց Բաքվի կարծիքի հետ հաշվի նստելու` ադրբեջանական կողմից նման բուռն արձագանքի չսպասելով: Բայց թուրքերը սխալվել էին իրենց հաշվարկներում:
Ֆրեյզերի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի միջև կապ գոյություն չունի: Թեև չի կարելի պնդել, որ դրանք կապված չեն: Որոշակի առումով դրանք փոխկապակցված են, բայց չի կարելի հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, Ֆրեյզերն ասել է.
–Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լավագույն տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկածն է, այսինքն` Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի և անվտանգության երաշխիքի տրամադրումը: Լեռնային Ղարաբաղը երկար տարիներ ապրել է արտաքին աշխարհից մեկուսացած, միակ կապող օղակը եղել է Հայաստանը: ԼՂ-ում առկա է գործող կառավարություն, զարգացող տնտեսություն, այդ պատճառով միջանկյալ կարգավիճակը նրան արտաքին աշխարհի հետ շփման, ներդրումներ գրավելու հնարավորություն կընձեռի։