Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը Հայաստանումքաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ իրեն բավական անզուսպ է դրսևորել։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նրան հայտնել է 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնության մասին և դա իրականացնելու գործում ակնկալել նաև Վեհաժողովի աջակցությունը։
Սակայն, այդ ակնկալիքը Պրեսկոտին դուր չի եկել։ Նա վրդովված առարկել է, թե այդ խնդրի հետ ինչո՞ւ պետք է իրենք առնչվեն, որ ինքը դեմ է դրան և այլն։
ԵԽԽՎ համազեկուցողի նման դիրքորոշմանն Ա. Ռուստամյանն արձագանքել է՝ եթե սա՛ է ձեր մոտեցումը, ապա պետք է չպաշտպանեք նաև իշխանությունների տեսակետը և լինեք չեզոք։
Ռուստամյանի այս դիտարկումը է՛լ ավելի է վրդովեցրել Պրեսկոտին, այն աստիճան, որ նա ձեռքով հարվածել է սեղանին՝ պնդելով, թե ինքը չեզոք է։
Ա. Ռուստամյանը ԵԽԽՎ համազեկուցողին խորհուրդ է տվել սեղանը չջարդել և զո՛ւսպ խոսել։
Պրեսկոտը փորձել է «ջարդել» սեղանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը Հայաստանում քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ իրեն բավական անզուսպ է դրսևորել։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նրան հայտնել է 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնության մասին և դա իրականացնելու գործում ակնկալել նաև Վեհաժողովի աջակցությունը։

7or.am