Աշխարհ

17.01.2012 10:32


Իրանում մաքսանենգություն է ճանաչվել ոչ մասնագիտացված կետերում արտարժույթի փոխանակումը

Իրանում մաքսանենգություն է  ճանաչվել ոչ մասնագիտացված կետերում  արտարժույթի փոխանակումը

Իրանի Կենտրոնական բանկից հաղորդում են, որ երկրի ղեկավարությունը նոր օրենք է ընդունել, ըստ որի՝ մասնագիտացված կետերից դուրս արտարժույթի փոխանակումը այսուհետ կհամարվի մաքսանենգություն, իսկ այդ գումարները կբռնագանձվեն։ Այս մասին, «РБК»–ի փոխանցմամբ, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը։

Այս քայլը փորձագետները դիտարկում են որպես դոլարի նկատմամբ իրանական ռիալի դիրքերը ուժեղացնելուն ուղղված միջոցառում։ Իրանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները զգալիորեն ազդել են իրանական ռիալի վրա. միայն նոր տարվա առաջին օրերին ռիալը դոլարի նկատմամբ էժանացել է 30 տոկոսով։

Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ դրամային սպեկուլյացիաներին վերջ տալու նպատակով  Իրանի իշխանությունները նաև արգելել են SMS-հաղորդագրություններ ուղարկել «դոլար» և «արժույթ» բառերով։

Այս խորագրի վերջին նյութերը