Լրահոս

07.05.2009 19:48


Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգված է, որ երկրում վախի և անպատժելիության մթնոլորտ կձևավորվի

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ վկաների նկատմամբ ճնշումները և լրագրողների նկատմամբ շարունակվող բռնությունների (օրինակ Նվեր Մնացականյանի դեպքը) չբացահայտման դեպքերը սպառնում են երկրում վախի և անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:  Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո ծառայությունից՝ Արմեն Հարությունյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Յոթի գործով» առանձնացված դատավարությունների ընթացքում՝ շարունակվում են վկաների նկատմամբ տարաբնույթ ճնշումների վերաբերյալ հայտարարությունները, որոշում է կայացրել իր աշխատակազմի այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներին ներգրավել դատական մոնիտորինգային խմբում՝ Սասուն Միքայելյանի և Հակոբ Հակոբյանի դատավարությունների դիտարկումներն իրականացնելու նպատակով:

 

Այս խորագրի վերջին նյութերը