Քաղաքական

16.01.2012 12:21


2012թ. փետվարի 12–ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուները

2012թ. փետվարի 12–ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուները

Փետրվարի 12–ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում։

Մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա համայնքում իրենց թեկնածություններն են առաջադրել «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ի օպերատոր, անկուսակցական Արմեն Հարությունյանը և այդ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Սևադա Մանուկյանը։

Կոշում առաջադրվել են այդ համայնքի ղեկավար, անկուսակցական Աշոտ Ենգիբարյանը և անկուսակցական Հարություն Սուքիասյանը։

Հակո համայնքի ղեկավարի պաշտոնի համար միմյանց հետ մրցելու են անկուսակցական Բարիս Համոյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Սերյոժա Չարչոյանը։

Սարալանջում առաջադրվել են համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Ռոբերտ Բարսեղյանը, Սարալանջի գյուղապետարանի հաշվապահ, անկուսակցական Վլադիմիր Արշակյանը և մենատնտես, ՀՀԿ–ական Ֆահրադ Գալստյանը։

Արարատի մարզի Արևշատում՝ համայքնի ղեկավար, ՀՀԿ–ական Գոգոլ Նիկոլյանը և անկուսակցական Տիգրան Ստեփանյանը։

Դվինում՝ այդ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Արծրուն Աբրահամյանը, գազալցակայանի հերթափոխի պետ, անկուսակցական Սեդրակ Մալխասյանը և ՀՀ դատական դեպարտամենտ Պ.Կ.Հ ներքին աուդիտի վարչության աուդիտոր, անկուսակցական Համլետ Նազարյանը։

Մրգավետում՝ անկուսակցական Հրաչ Խաչատուրյանը և համայքնի ղեկավար, ՀՀԿ–ական Լևիկ Աբրահամյանը։

Շահումյանում՝ համայքնի ղեկավար, անկուսակցական Սերժիկ Բաբայանը և անկուսակցական Նվեր Կարապետյանը։

Ռանչպարում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Մանուկ Օհանյանը և անկուսակցական Ռոման Օսեպյանը։

Արմավիրի Ալաշկերտ համայքում առաջադրվել են «Շենիկ ՋՕԸ»–ի տեղամասի պետ, անկուսակցական Վահրամ Եղիազարյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Կարեն Հովհաննիսյանը։

Արագածում՝ համայքնի ղեկավար, ՀՀԿ–ական Աշոտիկ Կամավոսյանը և մենատնտես, անկուսակցական Սերգեյ Մովսիսյանը։

Արշալույսում՝ անկուսակցական Գրիգոր Գրիգորյանը, համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Զարզանդ Գրիգորյանը և  «ԲՈՒԱՏ» ԲԲԸ–ում հերթափոխի պետ, անկուսակցական Վարդան Միզախանյանը։

Դալարիկում՝ անկուսակցական Վարդան Պողոսյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Պարգև Սաղաթելյանը։

Նորապատում՝ համայքնի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սամվել Բադալյանը և անկուսակցական Էդգար Նազարյանը։

Շահումյանում՝ զինղեկ, անկուսակցական Զիաթխան Մանուկյանը և համայքնի ղեկավար, ՀՀԿ–ական Հարություն Նավասարդյանը։

Ֆերիկում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Նորիկ Հայրապետյանը և Ֆերիկի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ, անկուսակցական Ջասմ Քալաշյանը։

Գեղարքունիքի Գեղամաբակում առաջադրվել են անկուսակցական Արթուր Բաղդասարյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Գագիկ Բարսեղյանը։

Զոլաքարում՝ համայնքի ղեկավար, անկուսակցական Արման Ղազարյանը և անկուսակցական Արմեն Ավետիսյանը։

Լոռիի Արծնի համայնքի ղեկավարի թեկնածուներն են համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Խենգո Խաչանեսյանը և անկուսակցական Հովսեփ Քոթոյանը։

Բլագոդարնոյեում՝ համայքնի ղեկավար, ՀՀԿ–ական Մերուժան Ավետիսյանը և ՀՀԿ–ական Հրանտ Գևորգյանը։

Չկալովկայում՝ ՀՀԿ–ական Սուրեն Մխիթարյանը, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ–ական Ռոման Շաքարյանը և համայնքի ղեկավար, կրկին ՀՀԿ–ական Վիլյուն Շաքարյանը։

Սպիտակում՝ ՀՀՇ–ական Անանիկ Նիկողոսյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Գագիկ Սահակյանը։

Կոտայքի մարզի Հատիսում առաջադրվել են անկուսակցական Մարտին Բաղդասարյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Սամվել Գարսևանյանը։

Հրազդանում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Արամ Դանիելյանը, անկուսակցական Սասուն Միքայելյանը և այդ համայնքի ղեկավարի խորհրդական, ՀՀԿ–ական Հովհաննես Պրտավյանը։

Սևաբերդում՝ համայնքի ղեկավար, ԲՀԿ–ական Հակոբ Բաբայանը և Սևաբերդի գյուղապետարանի հաշվապահ, ԲՀԿ–ական Ամեդ Խդրյանը։

Քանաքեռավանում՝ «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ–ի մանկավարժ, անկուսակցական Ռազմիկ Ենոքյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Ջիվան Քամալյանը։

Շիրակի մարզի Բասեն համայնքում միմյանց հետ մրցելու են համայնքի ղեկավար, ՀՀԿ–ակա Համլետ Պետրոսյանը և համայնքի ղեկավար տեղակալ, անկուսակցական Արշակ Խատրյանը։

Վահրամաբերդում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Աղվան Մարտիրոսյանը և Վահրամաբերդի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ, անկուսակցական Սեդրակ Գևրգյանը։

Գառնառիճում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Մանվել Ղազարյանը և Գառնառճի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ–ական Վանիկ Մանուկյանը։

Շիրակում՝ այդ համայնքի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ, անկուսակցական կարապետ Հակոբյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Խորեն Հարությունյանը։

Գեղանիստում՝ Գեղանիստի հանրակրթական դպրոցի զինղեկ, ՕԵԿ–ական Արտյոմ Ալեքսանյանը, համայնքի ղեկավար, անկուսակցական Աղասի Ղարյանը և ՀՅԴ–ական Մանվել Ղազարյանը։

Նահապետավանում՝ անկուսակցական Գոռ Պետրոսյանը և համայնքի ղեկավար, ՕԵԿ–ական Սաշա Վարդանյանը։

Պեմզաշենում՝ «ՀՍՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ–ի Շիրակի մարզի ԳԳՄ Արթիկի ՏՏ ճարտարագետ, չափագետ, ՀՀԿ–ական Երվանդ Միքայելյանը, համայնքի ղեկավար, անկուսակցական Անանիկ Ոսկանյանը և ՀՀԿ–ական Ալբերտ Պետրոսյանը։

Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում առաջադրված թեկնածուներն են համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Անուշավան Հարությունյանը և Արծվանիկ համայնքի գրադարանի գրադարանավարուհի, անկուսակցական Անուշ Ստեփանյանը։

Խնձորեսկում առաջադրվել են Խնձորեսկի գյուղապետարանի քարտուղար, անկուսակցական Վարդան Գալստյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Սերյոժա Հայրապետյանը։

Վարդավանքում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Գարեգին Կոստանդյանը և անկուսակցական Լավուրա Համբարձումյանը։

Տավուշի Խաշթառակում չորս թեկնածու է առաջադրվել՝ ՀՀԿ–ական Արթուր Վանեսյանը, համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Հայկ Քամալյանը, համայնքի ղեկավարի տեղակալ, անկուսակցական Արտակ Վիրաբյանը և ՀԱԲԼԾԿ-ի Իջևանի լաբորատորիայի շիճուկաբան, ԲՀԿ–ական Անդրանիկ Վիրաբյանը։

Փետրվարի 12–ին ավագանու անդամի ընտրություններ են տեղի ունենալու Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մի շարք համայնքներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը