Լրահոս

16.01.2012 09:48


Այսօր ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան

Այսօր` հունվարի 16-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանականվ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը:

Նրանք հանդիպելու  են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Մուկուչյանի հետ:

Նախատեսված են հանդիպումներ նաև քաղաքական կուսակցությունների, դատական մարմինների, հասարակական կազմակերպությունների և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը