Ստեփան Սաֆարյան. «Փաստահավաք խումբը նախատեսում էր առնվազն ևս երեք զեկույց ներկայացնել»
Մայիսի 5-ին տարածվեց Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարությունը, որտեղ մտահոգություն էր հայտնվել՝ Փաստահավաք խմբի անդամներ Վահե Ստեփանյանի, Ռոբերտ Ավագյանի և Գևորգ Թովմասյանի աշխատանքները դադարեցնելու կապակցությամբ։
Այսօր «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը «7օր»-ին ասել է, որ «Փաստահավաք խմբի նկատմամբ տարբեր ուղղություններով գրոհներն ակնհայտ են և այդ խմբի շուրջ արտառոց բաներ են տեղի ունենում»։
-Կան նաև այլ խնդիրներ, որոնց մասին ես չեմ ուզում հիմա բարձրաձայնել։ Մենք շատ ավելի հետաքրքիր փաստեր ունենք, և այն բանից հետո, երբ իշխանությունները նոր քայլերի կգնան, դրանք կհրապարակվեն հենց այդ ապահին,- ասել է Ս. Սաֆարյանը։
Նա նշել է նաև, որ Փաստահավաք խումբը նախատեսում էր առնվազն ևս երեք զեկույց ներկայացնել 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին։