Լրահոս

14.01.2012 13:22


Օբաման և Էրդողանը քննարկել են Սիրիայի և Իրանի իրավիճակները

Օբաման և Էրդողանը քննարկել են Սիրիայի և Իրանի իրավիճակները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ զրուցել են Սիրիայի և Իրանի իրավիճակների մասին։

Օբաման և Էրդողանը մանրամասնորեն քննարկել են իրանական միջուկային ծրագիրը և Թեհրանի հնարավոր բանակցությունները միջազգային հանրության հետ։

Միացյալ Նահանգների նախագահը և Թուրքիայի վարչապետը նաև աջակցություն են հայտնել սիրիական ժողովրդի օրինական պահանջներին և դատապարտել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը։

Այս խորագրի վերջին նյութերը