Հաստատվել է Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ կառավարությունը հաստատել է Երևանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ երկուշաբթի օրը։
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը։ 2 օր ժամկետ է տրվել՝ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագծերը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի այն որոշման մեջ, որը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, ըստ որի՝ Երևան քաղաքին տրվել է համայնքի իրավական կարգավիճակ, սահմանվել են ավագանու և Երևանի քաղաքապետի լիազորությունները։ Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով՝ Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ երկուշաբթի օրը։