Կարծիք

21.05.2026 01:54


Փաշինյանն ակնհայտ քաղաքական հետապնդման պատվեր է իջեցրել Անդրանիկ Թևանյանի դեմ․ Բորիս Մուրազի

Փաշինյանն ակնհայտ քաղաքական հետապնդման պատվեր է իջեցրել Անդրանիկ Թևանյանի դեմ․ Բորիս Մուրազի

Շպիոն Օնիկի կարգավիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանն ակնհայտ քաղաքական հետապնդման պատվեր է իջեցրել Անդրանիկ Թևանյանի դեմ։ Շպիոն Օնիկը կամ, թուրքերեն ասած, «աժան Օղուզը» պետական դավաճանության մեջ է մեղադրում Թևանյանին։

Իմ տեսած ընդամենը մեկ դրվագը կպատմեմ, որպեսզի Օղուզին հավատացողները հասկանան, թե որքան կարևոր է Հայաստանի շահը Թևանյանի համար։

2024 թվականին Դոնբասում էինք։ Տեղի երիտասարդների շրջանում տարածված տեղեկատվություն կար, թե Հայաստանը զենք է մատակարարում Ուկրաինային։ Այդ հարցը հնչեց հանդիպման ժամանակ։ Նույն հարցը բարձրացվեց նաև տեղի պետական ռադիոյին տված հարցազրույցի ընթացքում։ Երկու դեպքում էլ Թևանյանը կոշտ ու հստակ հերքեց այդ տեղեկատվությունը՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական քարոզչություն, ինչը լիովին համապատասխանում էր իրականությանը։

Վստահ եմ՝ եթե Փաշինյանն այդ իրավիճակում լիներ, Հայաստանի վրա հերթական «բոչկաներն» էր գլորելու՝ միայն թե դիվիդենտներ շահեր։

Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետության և հայ ժողովրդի շահերի դեմ գործողները հայտնվել են իշխանության ղեկին, իսկ իրենց ընդդիմախոսներին ամենածանր պիտակներն են կպցնում՝ փորձելով լռեցնել ու վարկաբեկել։

Աջակցությունս եմ հայտնում Անդրանիկ Թևանյանին։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը