Լրահոս

07.05.2009 18:04


Ստեփան Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունը ծայրահեղության մեջ է ընկել

Ստեփան Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունը ծայրահեղության մեջ է ընկել

 

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո «անգամ ներքին խնդիրներ ունեցող Հայաստանը» հայտնվել էր շահեկան վիճակում և իր բազմաթիվ խնդիրները լուծելու լավագույն հնարավորություն էր ստացել։

- Ցավոք, մենք թույլ ենք տվել լրջագույն մարտավարական բնույթի վրիպումներ և բացթողումներ։ Ռիսկերի առաջին խումբը կարելի է պայմանականորեն անվանել «իրավիճակի ոչ ադեկվատ գնահատականներ»։ Այն մեզ համար ակնհայտ դարձավ, երբ մեր խնդրանքով ԱԺ հրավիրվեց արտգործնախարար Է. Նալբանդյանը։ Իսկապես հասկացանք, որ իրավիճակին տրվող գնահատականները, շարժառիթները մեր պատկերացումներով այլ են, իշխանությունների պատկերացումներով՝ այլ։ 

Ս. Սաֆարյանը նշել է, որ Հայաստանը բաց է թողնում տարածաշրջանում իր ռազմավարական դիրքը ամրապնդելու հնարավորությունը։

-Իշխանությունն ուղղակի ծայրահեղության մեջ է ընկել և ասում է՝ ես ամեն ինչ ճիշտ եմ արել։ Իսկ որպես փորձագետ՝ ես կարող եմ հարյուրավոր փաստեր բերել՝ նման միջավայրը չէր կարող  երկու կողմերի շահերին լիարժեք բավարարող փաստաթուղթ ծնել։  

Այս խորագրի վերջին նյութերը