Կարծիք

13.05.2026 08:55


Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ)

Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ)

Փաշինյան Նիկոլն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են։ Նրանք հասարակ լուզերներ չեն։ Խիստ հաջողակ են իշխանությունը պահելու ու անձնական բարեկեցությունը մի քանի միլիոն անգամ բարելավելու առումով, բայց դրա փոխարեն տանուլ են տալիս պետությունը, ինքնիշխանությունը, ազգային շահն ու երկրի ապագան։

Երկուսի անուններն էլ սերտորեն փոխկապակցված են պատերազմների, աղետների ու կորուստների հետ։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, թվարկվածներն իրականում երկուսին էլ օգնում են իշխանության մնալու հարցում․ մեկին պետք է, որ պատերազմը հավերժ շարունակվի, մյուսին՝ որ պատերազմով մշտապես սպառնա։

Երկուսն էլ իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են սուտն ու մանիպուլյացիան։

Սրանց կուռքը Հիտլերի անփոխարինելի քարոզիչ Գեբելսն է, որն ասում էր․ «Եթե բավական մեծ սուտ ասես ու շարունակես կրկնել, մարդիկ ի վերջո կհավատան դրան»։ Կարևորը հնարավորինս մեծ սուտ ասելն է, հնարավորինս շատ ու հաճախ ստելը։ Եվ սուտը միլիոնների համար կդառնա իրականություն։

Ուկրաինացի լրագրող և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը Տակեր Կարլսոնին տված հարցազրույցում ուշագրավ փակագծեր է բացում։ Վերջինս պնդում է, որ քարոզչության առումով Զելենսկու նպատակը գեբելսյան քարոզչամեքենա ստեղծելն էր, որով այժմ լվանում են ուկրաինացիների ուղեղները։ Զելենսկու գեբելսյան քարոզչամեքենայի հազարավոր «խոսող գլուխներ» 24-ժամյա ռեժիմով պետք է սուտ ու կեղծիք տարածեն՝ սուտը ներկայացնելով որպես իրականություն, իսկ իրականությունը՝ որպես սուտ։ Եվ աղետի մեջ գտնվող երկրում ժողովրդին թմրեցնեն դրական ու ուրախ լուրերով։

Զելենսկու ստի քարոզչամեքենայի կրկնօրինակը գործում է նաև Հայաստանում։ Նույն մոտեցումներն ու նույն մեթոդները։ Սա հիմնավոր կասկածի տեղիք է տալիս առ այն, որ այս երկուսի գործունեությունը կոորդինացվում է մեկ կենտրոնից։ Տեղադրում եմ Յուլիա Մենդելի հարցազրույցից մի հատված, որտեղ նա խոսում է Զելենսկու «ստի մեքենայի» մասին։ Ամբողջական հարցազրույցում բավականին ուշագրավ այլ բացահայտումներ ևս անում է։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը