Լրահոս

07.05.2009 17:21


Սամվել Բաբայան. «Ընդդիմությունը կունենա ձայներ, բայց դա ազդեցիկ չի լինի»

Սամվել Բաբայան. «Ընդդիմությունը կունենա ձայներ, բայց դա ազդեցիկ չի լինի»

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Հայացք» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին և լրագրողների խնդրանքով իր կարծիքն է հայտնել դրանց մասին։

-Իմ կարծիքով քաղաքային ընտրություններում ձայները բախշվելու են կոալիցիոն ուժերի շրջանակում։ Նույն կոալիցիոն թիմը շարունակելու է քաղաքը ղեկավարել. Հանրապետականը կընտրվի, Բարգավաճը կընտրվի, թե Դաշնակցությունը կընտրվի, ի՞նչ կապ ունի։

-Դաշնակցությանը կոալիցիա՞ եք համարում,- հարցին Ս. Բաբայանը պատասխանել է.

-Ոչ թե կոալիցիա. համագործակցության եզրեր ունեն իրենք իրար հետ։

Բանախոսն ասել է նաև, որ չի կարծում, թե ընդդիմությունը «կվերցնի համապատասխան ձայներ, որ պրոբլեմ ստեղծի իշխանությունների համար»։ «Ընդդիմությունը կունենա ձայներ, բայց դա ազդեցիկ չի լինի։ 50 տոկոսից ավել չի կարող լինել, կարող է 15-ից 20 տոկոս գրավի ու վերջ։ Դա էլ պետք է իշխանությանը, որ այնտեղ ներկա լինեն այդ քանակի ընդդիմադիրներ»,-կարծիք է հայտնել Սամվել Բաբայանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը