Քաղաքական

13.01.2012 12:27


Գագիկ Մելիքյան. «ՀՀԿ նախընտրական ծրագիրը բխում է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից, որոշումներից...»

Գագիկ Մելիքյան. «ՀՀԿ նախընտրական ծրագիրը բխում է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից, որոշումներից...»

Այսօր հրավիրված ասուլիսին ներքաղաքական գործընթացներին է  անդրադարձել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Բանախոսը նշել է, որ  Հանրապետական կուսակցությունը արդեն զբաղվում է նախընտրական ծրագրով, կատարվում են նաև կազմակերպչական բնույթի աշխատանքներ.

–Արդեն իսկ աշխատանքները սկսված են նախընտրական ծրագրի վրա, որոնք բխում են նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից, առաջարկություններից և որոշումներից։ Այն, ինչ կորոշի կուսակցության խորհուրդը և գործադիր մարմինը, այդ էլ կներկայացվի ժողովրդին որպես ծրագիր։

Մելիքյանն ընդգծել է, որ ՀՀԿ–ի համար գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները դիտարկվում են որպես մեկ գործընթաց.

– Մենք չենք առանձնացնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները առաջիկա նախագահական ընտրություններից, դրանք դիտարկում ենք մեկ փուլի մեջ։

Հարցին՝ ինչ սկզբունքներով է, այնուամենայնիվ, կազմվելու ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը, Մելիքյանը պատասխանել է.

–Դրանցից կարևորում եմ այն անձնաց ընդգրկման աստիճանը, որոնք ավելի մեծ հեղինակություն ունեն, կատարած աշխատանք ունեն իրենց թիկունքում, ինչու չէ՝ նաև երիտասարդներ։

Նույն հարցի այն հավելմանը, թե ամիսներ առաջ նշվում էր նաև ցուցակում օլիգարխ–պատգամավորներին չընդգրկելու մասին, այսօր այդ սկզբունքը մնացե՞լ է, թե՞ ոչ, Մելիքյանն արձագանքել է.

–Ես ուղղակի մոռացա դա նշեի։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս վերաբերվել այն մարդկանց, ովքեր իրենց բիզնեսը այլ մարդու անունով են գրում, բայց իսկական գործարարներ են, Մելիքյանը պատասխանել է.

Ում վրա որ գրված է, նա էլ գործարար է։ Օրենքը դա է պարտադրում։ Իհարկե, կան անձեր, որոնք փոխկապակցված են, օրենքը դա նույնպես նախատեսում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը