Լրահոս

07.05.2009 17:16


Մովսես Շահվերդյան.«Կարող է մեր ու ՀՅԴ–ի գնահատականներն ու մոտեցումները նման լինեն, բայց իրավիճակները բոլորովին տարբեր են»

«7 օր»-ի հարցին, թե ո՞ր  քաղաքական դաշտում է գտնվում ՀԱՍԿ-ը՝ Մովսես Շահվերդյանը պատասխանել է, թե  իրենք 1991-թ.-ից իշխանություններին դեմ են, որովհետև  սոցիալիստ են, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերը լիբերալ քաղաքականություն են իրականացնում։

- Ազգային հարցերն ավելի բարդ են։ Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալիս՝ մեր քաղաքական գործիչներից յուրաքանչյուրն ասում է. ես անելու եմ նույն բանը, բայց ավելի լավ ձևով։ Որքանով ես գիտեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ  դեմ չի հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Իսկ մենք ասում ենք, որ  Հայկական լեռնաշխարհը հայերի պատմական հայրենիքն է և այնտեղ ապրելը՝ հայերի իրավունքը։ Կարող է մեր ու ՀՅԴ-ի գնահատականներն ու մոտեցումները նման լինեն, բայց իրավիճակները բոլորովին տարբեր են,-ասել է Մովսես Շահվերդյանը։ Նա նաև նշել է, որ կուսակցությունները ստեղծվում են որոշակի նպատակով, և ՀՅԴ կուսակցությունը ստեղծվել է Արևմտյան Հայաստանում ազգային ազատագրական պայքարի կազմակերպմանը օգնելու համար։

- 120 տարվա պատմություն ունի ՀՅԴ կուսկացությունը և իրեն պիտի հարց տա, թե ինչքանո՞վ է հասել իր նպատակին,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը