Բրեյվիկը ևս մեկ հոգեբանական փորձաքննություն կանցնի
Օսլոյի դատարանը այսօր հրաման կարձակի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ ևս մեկ հոգեբանական փորձաքննություն իրականացնելու համար։ Այս մասին, «Ռոյթերս»–ի փոխանցմամբ, հաղորդում են նորվեգական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Բրեյվիկն արդեն մեկ անգամ հոգեբանական փորձաքննություն անցել է ու անմեղսունակ է ճանաչվել։ Փորձագետները հայտարարել էին՝ Բրեյվիկը տառապում է պարանոյիկ շիզոֆրենիայով, ինչը մեղադրյալի համար նախատեսում է անժամկետ բուժում հոգեբուժարանում։
Հետաքրքրական է, որ թե՛ ահաբեկչի զոհերի հարազատները, և թե՛ ինքը՝ Բրեյվիկը, փորձագետների ախտորոշման հետ համաձայն չեն։ Այնուամենայնիվ, ըստ նորվեգական օրենսդրության, անկախ այն հանգամանքից՝ անմեղսունակ կճանաչվի՞ Բրեյվիկը, թե՞ ոչ, նա կկանգնի դատարանի առջև։ Լսումները նշանակված են ապրիլի 16-ին։
2011թ. հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկն իրականցրեց երկու ահաբեկչություն. նախ պայթյուն Օսլոյի կենտրոնում, ապա հրաձգություն Ուտոյա կղզում։ Նրա զոհը դարձավ 77 մարդ։