22 տարի առաջ հունվարի 13-ից Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը
Ուղիղ 22 տարի առաջ՝ 1990 թ. հունվարի 13–ին, Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը։ Այն տևեց մեկ շաբաթ և դադարեց միայն քաղաք խորհրդային զորքեր մտցնելուց հետո:
Մի քանի օրվա ընթացքում Բաքվում հայ չմնաց, թեև այնտեղ բնակվում էր 250 000 հայ: Նրանք փախչում էին` թողնելով ամեն ինչ և ապաստան գտնելով Վրաստանում, Ռուսաստանում, Հայաստանում:
Բաքվի դեպքերի զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ հատուկ վիճակագրություն չի արվել կոտորածների ժամանակ, սկայան որոշ աղբյուրներ նշում են շուրջ 300 մարդու մասին։
Սա Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր ազգային ինքնորոշման համար մղվող Ղարաբաղի (էթնիկ հայկական տարածք, որը հանձնվել էր Ադրբեջանին, երբ Ստալինի ռեժիմի ժամանակ վերագծվել էին սահմանները) հայերի ազգային-ազատագրական շարժմանը:
Կոտորածներից մեկ օր առաջ Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»:
Միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել Բաքվի հայերի սպանդը:

7or.am