Ճապոնիայի կառավարության բոլոր նախարարները հրաժարական են ներկայացրել
Ճապոնիայի վարչապետ Էսիխիկո Նոդան սկսել է փոփոխություններ կատարել կառավարությունում՝ ձգտելով հարկերը բարձրացնելու հարցում ընդդիմության հետ ավելի սերտ համագործակցության։ Այս մասին հաղորդում է բրիտանական «Բի–Բի–Սի» հեռուստառադիոընկերությունը։
Այսօր կառավարության բոլոր նախարարները հրաժարական են ներկայացրել, իսկ նախարարների նոր կաբինետը կձևավորվի մինչև օրվա վերջ։
Ճապոնական լրատվամիջոցները նշում են, որ վարչապետը 17 նախարարներից 12–ին կթողնի նախկին պաշտոններում, այդ թվում և ֆինանսների և արտաքին գործերի նախարարներին։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը, ավելի վաղ պաշտպանության և սպառողների հարցերով նախարաների նկատմամբ անվստահության քվե էին հայտնել։
Նոդան խոստացել է խորհրդարանի հաջորդ նստաշրջանի ժամանակ օրինագիծ ներկայացնել, որով 5%–ով կավելանա վաճառքից գանձվող հարկը բյուջեի պակասուրդը ծածկելու համար։