Լրահոս

07.05.2009 16:39


«Ժառանգությունը» դատապարտում է լրագրողների դեմ իրականացված բռնարարքները

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի և "Armenia Today" լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ իրականացված բռնարարքները: Ազատ խոսքի և այլընտրանքային հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ ցայսօր անարգել շարունակվող ոտնձգությունները, դրանք պարտակելու ակնհայտ վարքագիծը վկայում են, որ իշխանությունների կողմից լռելյայն խրախուսվում են երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտը և իրավական կամայականությունները զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ:

«Ժառանգությունը» իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատժել հանցագործներին: Մարդու իրավունքների համակարգված ոտնահարումներն ուղղակի հետևանք են այն իրողության, որ ՀՀ ոստիկանությունն իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն լծվել է իշխանությունների ու նրանց հովանավորյալների սանձարձակությունները կոծկելու և լրագրողներին ահաբեկելու անպատվաբեր գործին:

«Ժառանգություն» կուսակցություն

7 մայիսի 2009թ.

Այս խորագրի վերջին նյութերը