Հիմա, երբ բոլոր ազդեցիկ կուսակցությունները հաշտվել են առանձին-առանձին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարին, ժամանակն է մեկ անգամ ևս հնարավորինս պարզ բացատրել, թե ինչ կլիներ, եթե հանկարծ ստացվեր Սերժ Սարգսյանի ուզած, բայց չստացած «միասնական ցուցակ» օպերացիան:
1.Անխուսափլի կլիներ արյունոտ հեղափոխության տարբերակը:
ՀՀԿ-ն 2007-ին և Ս. Սարգսյանը 2008-ին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Դրանք իրական կյանքում տապալվել են: Երկիրը մտել է խոր տնտեսական ճգնաժամի մեջ (չշփոթել համաշախարհային ճգնաժամի հետ), տապալված են արտաքին քաղաքական բոլոր կարևորագույն ուղղությունները` հայ-թուրքական մերձեցում, հայ-ռուսական հարաբերություններ (հիշեք` Պուտինի ընդունելության մանրամասները), իսկ Ղարաբաղի հարցում կտրուկ մեծացել է պատերազմի վտանգը: Այս պայմաններում իշխող կուսակցությունը չի կարող հաղթել: Սա հասկացել են բոլորը, բացի Ս. Սարգսյանից ու իր նեղ թիմից:
Միասնական ցուցակը իշխող կուսակցության հետ, ԲՀԿ-ի համար կնշանակեր Տիգրան Սարգսյանի կատարած բոլոր ողբերգական քայլերի պատասխանատվության կիսում: Հիմա ՀՀԿ-ի առողջ հատվածներն են փորձում տարանջատվել տիգրանսարգսյանական «բարեշրջումներից», էլ ուր մնաց, թե ԲՀԿ-ն վերցներ «պատմական մեղքն» իր ուսերին:
Միասնական ցուցակը կնշանակեր, որ ԲՀԿ-ի մի քանի հարյուր հազարանոց ընտրազանգվածները օտարանալու էին կուսակցական վերնախավից, ինչն ավելի էր մեծացնելու հասարակական քաոսն ու անկանխատեսելի դարձնելու զարգացումները:
2.Պատահական ուժերի իշխանության գալու հավանականությունը
«Միասնական ցուցակի» ավանտյուրայի դեպքում երկրում սև ու սպիտակի գիծը դառնալու էր վտանգավորության չափ հստակ. 90/10 հարաբերակցությամբ: Մի կողմում, օր առաջ փոփոխությունների սպասող ժողովուրդի բոլոր սոցիալական խմբերը, մյուս կողմում` սովորական խունտան: Այս պայմաններում, սև ու սպիտակի գիծը ունենալու էր զուգահեռ ընթացող կարմիր (արյունոտ) առանցք: Խունտան, ինքն իր համար, չէր թողնելու ետդարձի ճանապարհ, ու այդ դեպքում դիմադրելու էր մինչև վերջ: Նման դեպքերում` վերջը զգալի ցնցումներն ու արյունոտ սցենարներն են:
Համաշախարհային պատմությունը վկայում է, որ հենց այս պայմաններում են իշխանության գալիս պատահական մարդիկ ու խմբավորումները: Եթե այսօր գործող իշխանական խմբավորումն ունի մի քանի քաղաքակիրթ հակազդող ուժ` ԲՀԿ, ՀԱԿ, ավելի թույլ` ՀՅԴ, Ժառանգություն, ապա վերը նկարագրված սցենարում այդ քաղաքական ուժերը չէին հասցնելու հասկանալ, թե ինչ կատարվեց. Ովքեր և ինչպես եկան իշխանության: Կիսապատերազմական Հայաստանի համար սա կլինի կատարյալ վախճան:
Ահա, այս երկու և մի քանի այլ կարևորագույն գործոններ հաշվի առնելով, ԲՀԿ-ն կայացրեց, իր պատմության մեջ, թերևս, ամենակարևոր որոշումը: Այդ որոշումը կայացվել է Բաղրամյան 26-ի ակնհայտ ճնշումների ու սպառնալիքների պայմաններում: Բայց նաև այդ որոշման շնորհիվ է, որ այսօր ԲՀԿ-ի վարկանիշը միայն աճման միտում ունի: ԲՀԿ-ն իր քայլերով սկիզբ է դնում մեր երկրում անցնցում և անարյուն փոփոխություններին: Այդպիսի փոփոխությունների արդյունքում է, որ Հայաստանի կառավարման ղեկին իրենց պատկառելի դերակատարումը կունենան` բոլոր առողջ ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ–ի մաքուր մասը։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ բոլոր ուժերը կողմնորոշվեն, թե իրենք ում հետ են։
Ինչ էր նշանակում «միասնական ցուցակ»

Արման Սահակյան