Լրահոս

12.01.2012 17:51


Իվանիշվիլիի կնոջ տնօրինության տակ կանցնի Վրաստանում շուրջօրյա եթեր ունեցող հեռուստաընկերություն

Իվանիշվիլիի կնոջ տնօրինության տակ կանցնի Վրաստանում շուրջօրյա եթեր ունեցող հեռուստաընկերություն

«Ակցեպտ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կնոջը՝ Եկատերինա Խվեդելիձեին, «Իգրիկա» հեռուստաընկերությունը տնօրինելու իրավունք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է «ВЗГЛЯД» թերթը։

«Իգրիկա»–ի գլխավոր տնօրեն Բաչո Կիկաբիձեն հայտարարել է, որ այդ հեռուստաընկերությունը շուրջօրյա եթերի արտոնագիր ունի։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Խվեդելիձեն մտադիր է նաև նոր կուսակցություն հիմնել Վրաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը