Լրահոս

12.01.2012 17:32


Նազարբաևի աղջիկը հորն օժանդակելու համար որոշել է իր թեկնածությունն առաջադրել Մեջլիսի ընտրություններում

Նազարբաևի աղջիկը հորն օժանդակելու համար որոշել է իր թեկնածությունն առաջադրել Մեջլիսի ընտրություններում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգան, որոշել է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա արտահերթ խոխհրդարանական ընտրություններում, որպեսզի օժանդակի հորը: Այդ մասին նա հայտարարել է առցանց (օնլայն) կոնֆերանսի ժամանակ՝ պատասխանելով ինտերնետից օգտվողների հարցերին: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

–Ես նպատակ ունեմ ամրապնդել և բազմապատկել Ղազախստանի լավագույն ձեռքբերումներն այս քսան տարիների ընթացքում: Եվ, իհարկե, ցանկանում եմ հենարան դառնալ իմ հոր համար նրա բոլոր նախաձեռնություններում,– ասել է Դարիգան։ Նախագահի դուստրը ներառվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության ցուցակներում:

Հիշեցնենք, որ նոյեմբեր ամսին Ղազախստանի խորհրդարանը ցրվեց, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին հունվարի 15-ին։

Այս խորագրի վերջին նյութերը