Լրահոս

07.05.2009 16:22


«Երևանի հրապարակից այն կողմ չճանաչող անձը հայտարարում է փոխզիջման մասին, դա անընդունելի է»,– ասել է Սամվել Բաբայանը

«Երևանի հրապարակից այն կողմ չճանաչող անձը հայտարարում է փոխզիջման մասին, դա անընդունելի է»,– ասել է Սամվել Բաբայանը

-Հայաստանի իշխանությունները հայտարարում են , որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է փոխզիջման ճանապարհով: Այդ փոխզիջումները մինչև ու՞ր կարող են հասնել, որ Ղարաբաղի ժողովուրդը չըմբոստանա,- հարցին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատասխանել է.

-Ես էլ եմ բազմիցս արտահայտվել, որ փոխզիջում պետք է  լինի։ Եթե կողմերը նստում են բանակցությունների՝ ինչ-որ ազգային խնդիրներ լուծելու, պետք է պատրաստ լինեն և փոխզիջումների։ Հայկական կողմն, իմ կարծիքով, վաղու՜ց փոխզիջման է գնում։ Սկսած պատերազմի տարիներից՝ բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրել։ Բայց այդ փոխզիջումները պետք է չափ ունենան։ Մի շարք խնդիրներ կան, որ գաղտնիություն են պարունակում իրենց մեջ։ Պետք է առաջին հերթին բոլոր մասնագետներն աշխատեն, ասեն՝ հնարավոր փոխզիջման տարբերակը ո՞րն է՝ նոր միայն գծել քարտեզը, թե որտեղ կարելի է գնալ փոխզիջման,- հայտարարել է Ս. Բաբայանն ու հավելել,- Երբ Երևանի հրապարակից այն կողմ չճանաչող անձը հայտարարում է փոխզիջման մասին՝  դա անընդունելի է։

 

Այս խորագրի վերջին նյութերը