Իրանագետ. «Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»
Իրանագետ Մհեր Բաղդասարյանը կարծում է, որ Իրանում բնակվող թրքախոս քաղաքացիները, ովքեր իրենց իրանցի են համարում, անջատողական տրամադրություններ չունեն, իսկ թրքալեզու իրանցիների հարցն արհեստական կերպով փորձ է անում բարձրացնել Ադրբեջանը։
–Ադրբեջանը վտանգավոր է Իրանի համար։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում եթե Ադրբեջանի տարածքում տեղակայվեն արևմտյան ուժերը, իրանական զինուժը չի զլանա հարվածել Ադրբեջանին,-ասել է իրանագետը։
Նա նաև ավելացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան կարող են գաղթել հարյուր հազարավոր իրանցի փախստականներ:
–Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի,–ընդգծել է նա,–Արևմուտքի նավթային շահերից չի բխում ի դեմս Իրանի տարածաշրջանում հզոր պետություն տեսնելը։

7or.am