Լրահոս

07.05.2009 16:03


Երևանի ապագա քաղաքապետի առաջին որոշումը՝ ճշմարիտ խոսք ասելն է լինելու

ՀԱՍԿ-ի նախագահ Մովսես Շահվերդյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե որպես  մայրաքաղաքի հիմնական խնդիր  աղբահաբնությունը և կանաչ տարածքների պահպանությունը դիտարկելը՝ մեր ժողովրդին պատիվ չի բերում։

- Մեր պետական այրերը շատ են սիրում «շատ կարևոր պետական գործերով» արտասահմաններում ժամանակ անցկացնել։ Եթե անգամ իրենք դժվարում են լուծումներ գտնել, թե ինչպե՞ս Երևանում կազմակերպել աղբահանությունը՝ եվրոպական քաղաքներում դա շատ լավ կազմակերպվում է, թող հարցնեն,-ասել է նա։ Ըստ Մովսես Շահվերդյանի՝ իրենց համար թիվ մեկ խնդիրը մարդն է՝ երևանցին։

-Պետք է ստեղծվի մի մթնոլորտ, որ մարդը դուրս գա քաղաք և  ազատ օդ շնչի, հոգեբանորեն փոփոխություն զգա,-ասել է նա։ «7 օր»-ի հարցին, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու նրա առաջին որոշումը՝ Մովսես Շահվերդյանը պատասխանել է, թե համայնքների ղեկավարների նշանակումը։

- Իսկ մարդու համար առաջին որոշումը՝ ուղիղ և ճշմարիտ խոսք ասելն է։ Նոր ընտրված քաղաքապետը պետք է ելույթ ունենա։ Իր խոսքում քաղաքապետը պետք է կարողանա վստահություն ներշնչել։ Մարդիք պետք է զգան, որ օդ շնչելը, ազատ քայլելը, ապրելը՝ դառել է դյուրին,-նշել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը