Իրանի խորհրդարանի նախագահ. «Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում»
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Լարիջանին նշել է, որ թեև խնդիրն այսօր կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, այնուամենայնիվ, տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների շրջանակներում։
–Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերածվել է միջազգային խնդրի, բայց Իրանը նույնպես ունեցել է և պատրաստ է իր ներդրումն ունենալ խնդրի լուծման հարցում։ Շատ կարևոր է, որ խնդրի լուծման մեջ ոչ մեկի շահերը չոտնահարվեն,– թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը: