Լրահոս

12.01.2012 12:59


Վլադիմիր Գասպարյան. «Ոստիկանությունում կան մարդիկ, որ սպառել են իրենց, կան, որ եղել են անշարժ գույք»

Վլադիմիր Գասպարյան. «Ոստիկանությունում կան մարդիկ, որ սպառել են իրենց, կան, որ եղել են անշարժ գույք»

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե կադրային փոփոխությունները ոստիկանությունում միտված են աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու:

«Ոստիկանությունում առկա են ավելորդ, անհարկի ուռճացված հաստիքներ, ստորաբաժանումներ, ավելորդ, ոչ ճիշտ բաշխված աշխատանք։ Կան կադրեր, որ գնում են, քանի որ համարում եմ, որ սպառել են իրենց, ու իրենք համաձայնում են ինձ հետ: Կան մարդիկ, որ ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, արդյունավետությունը զրո է, եղել են և անշարժ գույքեր»,- ասել է ոստիկանապետը։

Այս խորագրի վերջին նյութերը