Լրահոս

10.04.2026 15:20


Ողբերգական վթար՝ Շիրակի մարզում․ մահացածների թվում կան երեխաներ

Ողբերգական վթար՝ Շիրակի մարզում․ մահացածների թվում կան երեխաներ

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50 սահմանում բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով մահացել է վեց քաղաքացի, երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մահացածներից 2-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել:

Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն»,–ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Այս խորագրի վերջին նյութերը