Լրահոս

09.04.2026 12:29


Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Լոռու մարզային շտապօգնության բրիգադների ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Լոռու Ռազմական ոստիկանության ծառայողները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու 3 վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Վիրավորներն են 34-ամյա Կարինե Է.-ն, 52-ամյա Նոնա Ա.-ն, 48-ամյա Լուսաբեր Մ.-ն և 39-ամյա Հերմինե Դ.-ն։

Այս խորագրի վերջին նյութերը