Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 8-ից 10-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում և Տավուշում՝ 6-8 աստիճանով, ապրիլի 10-11-ին ցերեկային ժամերին ամբողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Այսօր` ցերեկային ժամերին, անձրև է սպասվում նաև Երևանում։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +16–ից +18, գիշերը` +5-ից +7 աստիճանի սահմաններում։
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` գիշերը տեղումները կդադարեն։