–Մենք ցանկություն ունենք մասնակցելու ընտրություններին, բայց չեմ ուզում, որ մեր մասնակցությունը լինի ինքնանպատակ,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ ՄովսեսՇահվերդյանը՝ հավելելով, թե կուսակցությունների դերը հենց այն է, որ օժանդակեն երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը, այլ ոչ թե ուղղակի մասնակցեն ընտրություններին։
Հարցին, թե ինչ ձևաչափով է ՀԱՍԿ–ը մասնակցելու 2012թ. խորհրդարանական ընտրություններին, նա պատասխանել է.
–Ներկուսակցական քննարկումներ են եղել, և մեզ համար ցանկալի կլիներ, որ ընտրություններին մասնակցեինք ԲՀԿ–ի հետ միասին՝ ինչ–որ ձևաչափով։
Նրա խոսքերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր երկրում գործող հիմնական քաղաքական ուժերի մեջ գաղափարներով և ծրագրերով ամենաընդունելին է իրենց համար։ Մ. Շահվերդյանը, սակայն, նշել է, որ դեռևս միջկուսակցական որևէ քննարկում չի եղել։
Հիշեցնենք, որ ՀԱՍԿ–ը ողջունել է և կողմ է 100%–անոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելուն։
ՀԱՍԿ–ը ցանկանում է աջակցել ԲՀԿ–ին
–Մենք ցանկություն ունենք մասնակցելու ընտրություններին, բայց չեմ ուզում, որ մեր մասնակցությունը լինի ինքնանպատակ,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը՝ հավելելով, թե կուսակցությունների դերը հենց այն է, որ օժանդակեն երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը, այլ ոչ թե ուղղակի մասնակցեն ընտրություններին։

7or.am