Կարծիք

06.04.2026 12:59


Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ)

Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը եզրաքարերի վերանորոգման համար նախատեսել է 186 մլն դրամ։

Սակայն Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցը արդեն մեկ ամսից ավելի է գտնվում է նույն անբարեկարգ վիճակում։ Քանդված եզրաքարերի պատճառով քաղաքացիները ստիպված են բառի բուն իմաստով «երկարացատկ» կատարել՝ պարզապես ավտոբուս նստելու համար։

Տեսանյութում կանգառների հարակից հատվածներն են, իսկ «սմարթ» կանգառների առկայությունը շենգավիթցիները ամեն օր տեսնում են։

Սա և բազմաթիվ այլ դեպքեր լավագույնս արտացոլում են քաղաքապետարանի աշխատանքի մակարդակը։

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը