Լրահոս

12.01.2012 10:28


Ճապոնիան կկրճատի Իրանից նավթի ներմուծումը

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Ճապոնիան մտադիր է կրճատել Իարնից նավթի ներմուծումը։ Այս կերպ Տոկիոն ծրագրում է միանալ Թեհրանի  նկատմամբ ԱՄՆ–ի կիրառած պատժամիջոցներին։

Ճապոնիայի ֆինանսների նախարար Ձյուն Աձումիի խոսքերով՝ վերջին 5 տարում իրենց երկիրը արդեն բավականաչափ կրճատել է Իրանից նավթի  ներմուծումը։ Այս պահին Ճապոնիա ներկրվող նավթի ընդամենը 10%–ն է Իրանից ներմուծվում։

Աձումին իր ամերիկացի  գոծընկեր Թիմոթի Գեյթների հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայատարարել է, որ Իրանի  միջուկային ծրագիրը չի կարելի անտեսել, և Տոկիոն հասկանում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ–ի որոշումը։

Ավելի վաղ նման առաջարկով Գեյթները այցելել էր Չինաստան, որը համարվում է իրանական նավթի  խոշորագույն ներկրող, սակայն նշվում է, որ  դժվար թե Պեկինը համաձայնի նման «միակողմանի քայլի»։

Այս խորագրի վերջին նյութերը