Լրահոս

12.01.2012 10:07


Միլիարդատեր Իվանիշվիլիի կինը մտադիր է կուսակցություն հիմնել Վրաստանում

Միլիարդատեր Իվանիշվիլիի կինը մտադիր է կուսակցություն հիմնել Վրաստանում

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն որոշել է քաղաքական կուսակցություն բացել և մասնակցել Վրաստանի այս տարվա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։

Այս կապակցությամբ Խվեդելիձեն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Շոթա Գեցաձեին, որպեսզի նա անհապաղ ի կատար ածի 2011թ. դեկտեմբերին կայացրած իր որոշումը առ այն, որ իր վրացական քաղաքացիությունը պետք է վերականգնվի։

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի վերջին Խվեդելիձեն իր ամուսնու՝ Իվանիշվիլի հետ հայց էր ներկայացրել դատարան՝ նպատակ ունենալով վերականգնել իրենց վրացական քաղաքացիությունը, որից զրկվել էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի աշխատակազմի ներկայացրած հայցով։

Այս խորագրի վերջին նյութերը