ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 11-ին Սպիպակ տանն ընդունել է հոլիվուդյան հայտնի դերասաններ է Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սպիտակ տունը չի հաղորդում հանդիպման մանրամասները, սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ` ԱՄՆ նախագահը Ջոլիի հետ քննարկել է նրա մարդասիրական գործունեությունը: Դերասանուհին հայտնի է ոչ միայն կինոյում նկարահանված բազում դերերով, այլև իր ուղևորություններով դեպի աշխարհի ամենավտանգավոր շրջաններ: Բացի այդ, նա հանդես է գալիս որպես ամբողջ աշխարհում կանանց և երեխաների իրավունքների համար մարտնչող անձ։
Հոլիվուդյան հայտնի զույգի Վաշինգտոն ժամանելու գլխավոր նպատակը Հոլոքոստի թանգարանում ցուցադրվող «Արյան և մեղրի երկրամասում» ֆիլմի նորամուտն է եղել, որը պատմում է բոսնիական պատերազմի մասին: Սա Ջոլիի ռեժիսորական դեբյուտն է։
Օբաման հանդիպել է Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հետ