ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն արձակուրդից կվերադառնա՞
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախկին ՕԵԿ–ական ԳագիկՄխեյանը, ով ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի տեղակալն էր։ Այս մասին «7օր»–ի հետ զրույցում ասել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԳոհարՊողոսյանը։ Բանն այն է, որ Գեղամ Ղարիբջանյանը աշխատանքից չի ազատվել, այլ ընդամենը արձակուրդում է։
Պատասխանելով այն հարցին, թե հնարվո՞ր է, որ Գեղամ Ղարաիբջանյանը արձակուրդից էլ չվերադառնա, և այդ պաշտոնում շարունակի մնալ Գագիկ Մխեյանը՝ Գոհար Պողոսյանն ասել է, թե չի կարող որևէ բան ասել այդ կապակցությամբ։
–Քանի որ Գեղամ Ղարիբջանյանը արձակուրդում է, ոչինչ պարզ չէ։ Երբ նա վերադառնա, այդ ժամանակ պարզ կլինի ամեն ինչ,–ասել է նա։
Հիշեցնենք, որ նախկին ՕԵԿ–ական Գագիկ Մխեյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հայրն է:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն արձակուրդից կվերադառնա՞
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախկին ՕԵԿ–ական Գագիկ Մխեյանը, ով ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի տեղակալն էր։ Այս մասին «7օր»–ի հետ զրույցում ասել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը։ Բանն այն է, որ Գեղամ Ղարիբջանյանը աշխատանքից չի ազատվել, այլ ընդամենը արձակուրդում է։

7or.am