Ընտրություններին տարբեր քաղաքական ուժերը կմիավորվե՞ն
-Չեմ կարծում, որմինչև ընտրությունները, որևէ ուժ հանի իր թեկնածությունը՝ այլ ուժին միանալու համար։ Համենայն դեպս մենք գնում ենք ընտրություններին մեր սեփական թիմով, վստահությամբ, որ հասարակությունն իր անհրաժեշտ քվեն կտրամադրի մեզ։ Ինչ վերաբերվում է Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությանն, ապա ազգային-գաղափարական հարթության մեջ մենք համագործակցության եզրեր այսօր չենք տեսնում։ Սակայն ՀԱԿ-ի, ինչպես նաև որևէ այլ ուժի հետ, այդ թվում նաև Ժառանգության հետ ես, մասնավորապես, տեսնում եմ առնվազն արդար ընտրությունների կազմակերպման հստակ համագործակցության հնարավորություն,- «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածու Արծվիկ Մինասյանը։
Նա նաև նշել է, որ Դաշնակցության հաղթանակի դեպքում վերահսկողությունը քաղաքապետական իշխանության և քաղաքապետարանի բյուջեի նկատմամբ վերապահվելու է ընդդիմադիր ուժերին, «քանի որ ծրագրերի արդյունավետ իրագործումը կարող է տեղի ունենալ ընդդիմախոսի և դիմախոսի երկխոսության և փոխադարձ վերահսկողության ներքո»։
Անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն կանխատեսումներին, թե կհաղթահարի՞ Դաշնակցությունը պահանջվող 7 տոկոսանոց շեմը, թե՞ ոչ, նա ասել է, որ այս հարցին ինքը փիլիսոփայորեն է մոտենում.
-Ցավոք Հայաստանում անկախ սոցիոլոգիական հետազոտություն իրականացնող լուրջ համակարգ չկա և բնական է, որ ամեն մեկը կփորձի իր պատվիրատուին գոհացնելու մեխանիզմն առաջարկել։ Ինչպես մեծերից մեկն էր ասում՝ «Սոցիոլոգիան դա մի ուրվական է, որով վախեցնում են բոլորին, բայց ոչ ոք չի տեսել նրան»։
Ընտրություններին տարբեր քաղաքական ուժերը կմիավորվե՞ն
-Չեմ կարծում, որ մինչև ընտրությունները, որևէ ուժ հանի իր թեկնածությունը՝ այլ ուժին միանալու համար։ Համենայն դեպս մենք գնում ենք ընտրություններին մեր սեփական թիմով, վստահությամբ, որ հասարակությունն իր անհրաժեշտ քվեն կտրամադրի մեզ։ Ինչ վերաբերվում է Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությանն, ապա ազգային-գաղափարական հարթության մեջ մենք համագործակցության եզրեր այսօր չենք տեսնում։ Սակայն ՀԱԿ-ի, ինչպես նաև որևէ այլ ուժի հետ, այդ թվում նաև Ժառանգության հետ ես, մասնավորապես, տեսնում եմ առնվազն արդար ընտրությունների կազմակերպման հստակ համագործակցության հնարավորություն,- «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածու Արծվիկ Մինասյանը։